×


Արաքսյա Մելիքյանի 30-ամյակի հյուրերը եւ ամուսնու անակնկալը :)

Արաքսյա Մելիքյանին փետրվարի 1-ին գեղեցիկ անակնկալ են մատուցել ամուսինն ու որդին` հիշարժան դարձնելով նրա ծննդյան 30-րդ տարեդարձը: Բանն այն է, որ դերասանուհին հոբելյանը տոնելու ցանկություն չի ունեցել եւ անտեղյակ է եղել խնջույքի կազմակերպման ընթացքին:):

Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը` երեխաների հետ


“Անկեղծ ասած` սթրեսային վիճակ էր առաջացել, ասում էի` “Աստված իմ, հիմա տարիքիս սկզբում 3 թի՞վն է լինելու…”, չէի ուզում նշել, բայց ընտանիքիս շնորհիվ երիտասարդական հրաշալի հավաքույթ եղավ` թատրոնի ընկերներիս, մանկության ընկերներիս եւ մեր մտերիմների մասնակցությամբ”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Դերասան Անդրանիկ Զաքարյանը կնոջը նաեւ գեղեցիկ զարդ է նվիրել, ինչպես նշել է Արաքսյան, սիրելի ամուսինը հաճելի անակնկալներ մատուցելու վարպետ է.“Մի անգամ իմ հասակից էլ բարձր վարդ էր նվիրել, չգիտեի` ինչպես տուն տանել. ոչ ավտոմեքենայի մեջ էր տեղավորվում, ոչ էլ հնարավոր էր ձեռքս պահել:): Այս երեկոն էլ հրաշալի էր, ամբողջ կյանքում կհիշեմ, քանի որ իսկապես լավ ուրախացանք, հիանալի ժամանակ անցկացրինք”:

Մարջան Ավետիսյանը, Անի Պետրոսյանը, Արաքսյա Մեիքյանը` դստեր հետ, եւ Ծովինար Մարտիրոսյանը


Ի դեպ, հոբելյարն էլ իր հերթին է անակնկալ մատուցել հյուրերին.“Սթրեսից դուրս գալու համար որոշել էի կտրել երկար մազերս: Չգիտեի` ամուսինս ինչպես կարձագանքի, քանի որ երկար վարսերի սիրահար է, բայց, ի զարմանս ինձ, նրան դուր եկավ, անգամ կոչ արեց ավելի համարձակ սանրվածք անել”:

Արաքսյա Մելիքյանի ծննդյան տարեդարձին


Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը երկու երեխա ունեն` որդի եւ դուստր: Մայրանալու առումով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհին իր առաքելությունը համարում է կատարված.“Անձնական կյանքում ոչինչ չեմ պլանավորում, ինչպես Աստված կամենա: Կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարին կլինեն ստեղծագործական փոփոխությունների տարիներ”:

Արաքսյա Մելիքյանը եւ Իռեն Աբելյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Արաքսյա Մելիքյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին