×


Արեւիկ Ալավերդյանի ամուսնության 2-ամյակն ու ճամպրուկային տրամադրությունը :)

Ամուսնությունից հետո Ֆրանսիա տեղափոխված Արեւիկ Ալավերդյանն, ինչպես նախորդ ամառ, այս տարի ամառային արձակուրդն անցկացնում է Երեւանում: Այսօր` օգոստոսի 4-ին, լրացել է Արեւիկի եւ Հայկ Շահբազյանի ամուսնության  2-ամյակը. “Քանի որ ամուսինս Հայաստանում չէ, հեռակա կարգով կեսգիշերին իրար շնորհավորեցինք, հետո միասին կհասցնենք նշել:)”:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Այս օրերին նա ոչ միայն մասնակցել է քրոջ` երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հարսանիքին ու ստանձնել կնքամոր դերը, այլեւ կազմակերպել է իր ամուսնու 30-ամյակի խնջույքը.“Հայկի ծննդյան օրը հուլիսի 4-ն է, սակայն նրա` այստեղ չլինելու պատճառով հուլիսի 27-ին նշեցինք` հավաքվելով ամենամոտ բարեկամներով ու ընկերներով”:

Արեւիկ Ալավերդյանը


27-ամյա Արեւիկը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ամուսնու կողքին իրեն երջանիկ է զգում.“Ընտանիք ստեղծելիս յուրաքանչյուրիս համար ամենակարեւորը անսահման սիրված լինելն է: Երբ միմյանց նկատմամբ սեր ու հարգանք կա, մնացածն ինքնաբերաբար կստացվի: Այս երկու տարին իմ կյանքում ամենաերջանիկն էին. եթե ճիշտ ընտրություն ես կատարում, ամուսնությունը երջանիկ փուլ կդառնա: Ուզում եմ, որ նորաստեղծ զույգերը միմյանց շատ զիջեն, հարգանքով վերաբերվեն. եթե միշտ մեկը զիջի, կարծում եմ, հարաբերությունները երկար չեն տեւի”:

Փոփ-ռոք երգչուհու խոսքով` լիարժեք երջանկության համար ընտանիքում միայն բալիկն է պակասում.“Ամենակարեւորը երեխան է: Երկուսս էլ շատ ենք ցանկանում եւ հոգեպես պատրաստ ենք ծնողներ դառնալ”:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Օգոստոսի վերջին օրերին Արեւիկը կմեկնի ամուսնու մոտ` Ֆրանսիա, որտեղից էլ միասին կուղեւորվեն Իտալիա.“Հրավիրված ենք մեր մտերիմ ընկերուհու հարսանիքին, նաեւ միասին կշրջենք իտալական քաղաքներով”:

BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին