×


Արեւիկ Ալավերդյան.“Անուշիկը կարողացավ թաքցնել մեր գաղտնիքը”

Փարիզում բնակություն հաստատած փոփ-ռոք երգչուհի Արեւիկ Ալավերդյանն այս գիշեր անակնկալ է մատուցել ծնողներին եւ երեւանաբնակ ընկերներին` առանց նախապես տեղեկացնելու ժամանելով հայրենիք:):  Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե կարոտել էր մտերիմներին եւ սիրելի քաղաքը, բացի այդ, փետրվարի 16-ին նշելու են հայրիկի` “Ակունք” ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանի 65-ամյակը:

Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները


“Անակնկալ այցի մտահղացումն ամուսնուս է պատկանում: Սուրբ Վալենտինի տոնի առթիվ նա փետրվարի 8-ին իր հետ տուն բերեց 2 ավիատոմս, եւ որոշեցինք ուրախացնել հարազատներիս` սպասվելիք այցի մասին պատմելով միայն քրոջս` Անուշիկին, նա էլ կարողացավ թաքցնել մեր գաղտնիքը”,-պատմել է Արեւիկը:

Արեւիկ Ալավերդյանը` ծնողների հետ


Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի խոսքով` ծնողների եւ ավագ քրոջ հանդիպումն անչափ հուզիչ է եղել.“Արեւիկը մինչ տուն մտնելը զանգահարեց եւ խոսում էր այնպես, կարծես Ֆրանսիայում է, շատ է ափսոսում, որ մեր կողքին չէ ու չի կարող մասնակցել հայրիկի հոբելյանին: Հայրիկս էլ ասաց, թե շատ կցանկանար նրան իր կողքին տեսնել: Հենց այդ պահին  քույրս բացեց դուռն ու ներս մտավ… Մայրիկս զարմացած էր, հայրիկս` նույնպես: Անակնկալն իսկապես ստացվեց”:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Արեւիկը Երեւանում կմնա մեկ ամիս, ինչպես նշել է` ստեղծագործական նորությամբ հանդես չի գա, բայց հայրիկի ցանկությունն էլ չի մերժի.“Նա ուզում է իմ եւ Անուշիկի հետ ժողովրդական մեկ-երկու երգ ձայնագրել, այս ընթացքում կզբաղվենք դրանով”:

Խոսելով ընտանիքի համալրման մասին` նա նշել է, որ դեռեւս բալիկի չի սպասում, սակայն մայրանալու ցանկությունը մեծ է.“Չի բացառվում, որ օրերից մեկ օր այդ բարի լուրը ծնողներիս դարձյալ նման անակնկալ կերպով հայտնեմ: Դա ամենամեծ նվերը կլինի նրանց համար”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին