×


Արեւիկ Անանյան.«Մի քիչ վախեցած էի, բայց…»

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի, դերասանուհի Արեւիկ Անանյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

Արեւիկ Անանյանը


«Գաղափարն իմ լավ ընկեր, լուսանկարիչ Լիանա Գրիգորյանինն է: Երկար ժամանակ է, ինչ ծրագրում էինք միասին հետաքրքիր ու չկրկնվող նկարներ ստեղծել: Սիրում եմ աշխատել Լիանայի հետ, նա շատ յուրահատուկ ճաշակ ունի, չի սիրում կրկնօրինակել ուրիշներին, միշտ մի նոր, պայծառ գաղափար ունենում է »,- ասել է Արեւիկը՝ նշելով, որ սա իր եւ լուսանկարչի երկրորդ համագործակցությունն է:

Արեւիկ Անանյանը


Ռանչո Պալոս Վերդեսում իրականացված ֆոտոշարքը դերասանուհուց մեկ օր է խլել. «Օրվա առաջին կեսին աշխատել ենք ճիշտ կերպար ստանալու վրա, մայրամուտին էլ արվել են լուսանկարները: Շատ ուրախ մթնոլորտ էր, բարձր տրամադրությունս նույնիսկ ջղայնացնում էր լուսանկարչին: Կերպարս լուրջ ու խորհրդավոր էր, պետք է ինձ զուսպ պահեի, որ կարողանանք ստանալ այն, ինչ ուզում էինք: Պետք է դեմքիս ամեն մի միմիկան ասելիք ունենար»:

Արեւիկ Անանյանը


Ինքնանկարների սիրահար Արեւիկը վերհիշել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը.«15 տարեկան էի: Զգացողություններս աննկարագրելի էին, մի քիչ վախեցած էի, հուզված, անփորձ, բայց միեւնույն ժամանակ՝ շատ ոգեւորված»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Գրիգորյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW