×


Արեւիկ Գեւորգյան.“Աններելի կլիներ չայցելելը...”

Սերիալային դերերով հայտնի Արեւիկ Գեւորգյանը տեւական ժամանակ է` բացակայում է հեռուստաէկրանից: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր առաջարկներն իրեն չեն գրավել եւ այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է ներկայացումների եւ ուսման վրա:

Արեւիկ Գեւորգյանը` Սանկտ Պետերբուրգում


Դերասանուհին տեղեկացրել է, որ ամռանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ ներկա է եղել ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի` իր մասնակցությամբ “Մեկը սիրում է քեզ” կարճամետրաժ ֆիլմի պրեմիերային:

Արեւիկ Գեւորգյանը` Սանկտ Պետերբուրգում


“Լինել այս քաղաքում եւ չայցելել բոլոր այն վայրերը, որոնց մասին վաղուց երազել եմ, կլիներ աններելի:)”,-ասել է Արեւիկը եւ պատմել, որ Եվրոպայի թատրոնում դիտել է Լեւ Դոդինի բեմադրած “Երեք քույրերը”.“Ներկայացումից հետո ծանոթացա իմ շատ սիրելի դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայայի հետ, հայտնեցի իմ հիացմունքը, իսկ նա շատ բարեհամբույր գտնվեց, ինչի շնորհիվ էլ հետաքրքիր շփում ունեցանք”:

Ելիզավետա Բոյարսկայան եւ Արեւիկ Գեւորգյանը


Դերասանուհին, այնուամենայնիվ, չի կարողացել վայելել ամառային հանգիստը. “Չափազանց ծանրաբեռնված ամիսներ էին. ներկայացման հանձնում ունեինք Տիկնիկային թատրոնում: Իսկ կատարյալ հանգստի համար ինձ անհրաժեշտ է ծով, թեեւ շուտ ձանձրանում եմ, եւ ընթերցանություն”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW