Արեւիկ Ուդումյանի եւ Արամ Վարդեւանյանի` այսօր տեղի ունեցած պսակադրության լուսանկարներն արդեն ներկայացրել ենք: Զույգն Աստծո խորանի առջեւ օրհնություն ստանալուց հետո Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում իրականացրել է նաեւ ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությունը:
Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանը
“Ծանոթացել ենք երկու տարի առաջ` ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Առաջին իսկ պահից հասկացա, որ նրա նման երկրորդին երբեւէ չեմ տեսել. տարբերվում է իր խելացիությամբ ու էներգիայով”,-դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր հաղորդավարուհին:
Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանը զագսավորվել են եկեղեցու բակում
Արեւիկն ու Արամը մեկուկես տարի ընկերությունից հետո է որոշում կայացրել օրինականացնել հարաբերությունները.“Թե՛ ես, թե՛ ընտրյալս շատ լուրջ ենք վերաբերվում ամուսնությանը: Ի սկզբանե գիտեինք, որ այդ կարեւոր քայլի համար ժամանակ է պետք”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/


×
26,555






