×


Արեւիկ Ուդումյանը` ընտրյալի, նշանադրեքի եւ սպասվելիք հարսանիքի մասին :)

Զգացմունք, ուշադրություն եւ խելացիություն. այս հատկանիշների շնորհիվ մասնագիտությամբ իրավաբան Արամ Վարդեւանյանին հաջողվել է գրավել Արեւիկ Ուդումյանի սիրտը, եւ ահա օրերս զույգը նշանադրվել է:): Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմները:

Արեւիկ Ուդումյանը նշանադրվել է


Արեւիկն ու սիրելին մեկուկես տարի ընկերությունից հետո են որոշում կայացրել օրինականացնել հարաբերությունները.“Թե՛ ես, թե՛ ընտրյալս շատ լուրջ ենք վերաբերվում ամուսնությանը: Ի սկզբանե գիտեինք, որ այդ կարեւոր քայլի համար ժամանակ է պետք”:

Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանը


Հաղորդավարուհին պատմել է նաեւ իրենց առաջին հանդիպման մասին.“Ծանոթացել ենք երկու տարի առաջ` ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Առաջին իսկ պահից հասկացա, որ նրա նման երկրորդին երբեւէ չեմ տեսել. տարբերվում է իր  խելացիությամբ ու էներգիայով”:

Արեւիկ Ուդումյանի եւ Արամ Վարդեւանյանի նշանադրությանը


Զույգը խորանի առջեւ միմյանց հավերժ սիրո խոստում կտա հաջորդ տարի:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի եւ Արեւիկ Ուդումյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW