×


Արեւիկ Ուդումյան.“Ավարտեցի Սիրուշոյի հետ չորս տարի տեւած աշխատանքս”

Արեւիկ Ուդումյանը բոլոր զբաղմունքներից առավել շատ սիրում է մտերիմներին ուրախություն պարգեւել` մատուցելով խնամքով ընտրած նվերները:): BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է Աֆրիկայում անցկացրած տոների, սիրելիի համար նվերի բարդ ընտրության եւ Սիրուշոյի հետ աշխատելը դադարեցնելու մասին:

Արեւիկ Ուդումյանը


Ամանորը երկար տարիներ դիմավորել եմ Աֆրիկայում, քանի որ ապրում էինք այնտեղ: Հիշում եմ` շատ բարակ հագուստով էինք, բայց կար Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, եւ հիմա եմ հասկանում, թե որքան դժվար էր նրանց համար լինել համապատասխան հանդերձանքով:): Տպավորվել է նաեւ, որ քույրս եւ կնքահորս տղան էին Ձմեռ պապ ու Ձյունանուշ դարձել, ես էլ բողոքում էի, թե այս ինչ շատախոս Ձյունանուշ է եւ ինչու է քավորիս տղան հագել իր մայրիկի տնային խալաթը:): Իհարկե, հավատում էի, որ իրական Ձմեռ պապիկ կա:

Շատ զուսպ էի իմ ցանկություններում.  նվերների հատուկ ցուցակ չեմ ունեցել, պահանջկոտ երեխա էլ չեմ եղել: Գաղտնի ռոմանտիկ էի. երբ մի բան տեսնում էի խանութում եւ այն ինձ դուր էր գալիս, մտածում էի նամակ չգրել, քանի որ Ձմեռ պապը հաստատ կզգա: Հավատում էի, որ այդ կախարդանքը գոյություն ունի, բայց հետո հասկացա, որ պետք է բարձրաձայնել:):

Արեւիկ Ուդումյանը


Ութ տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան: Եվ երբ առաջին անգամ ձյուն տեսա, իջա բակ ու սկսեցի թավալվել մեջը:): Մեր բակի երեխաները զարմացած նայում էին ինձ:

Երազանք չունեմ: Արդեն տասնյակ տարիներ միայն մեկ բան եմ ցանկանում, որ մտերիմներս լինեն առողջ եւ հաջողակ, բոլոր փորձանքներից հեռու… Ուզում եմ նաեւ, որ աշխարհում բռնություն չլինի, այն չեմ կարողանում տանել:

2014-ը շատ լավ դիմավորեցի, քանի որ բոլոր հարազատներս ինձ հետ էին: Հասկացել եմ` ինչքան մեծանում, այնքան ավելի ես սիրում հասարակ շփումն ընտանիքի հետ: Մայրս էներգիայով լի է, նախօրոք մտածում է` ինչեր պատրաստի, ինչպես գեղեցիկ զարդարի տունը, քանի որ քույրիկիս բալիկը փոքր է, մենք տոնն ավելի վառ ենք դարձնում:

Արեւիկ Ուդումյանը


Կարծում եմ` իրար տուն այցելելու ավանդույթը դիրքերը զիջում է: Մարդիկ տոնական օրերին փորձում են հանգստանալ: Մայրս միշտ ասում է, որ մեր հյուրերի համար օրեր ընտրենք. օրինակ` ամսի երկուսին գալիս են իմ ընկերները, երեքին` հայրիկիս: 

Խենթանում եմ նվերներ գնելու համար: Նոյեմբերի վերջից արդեն սկսում եմ փնտրել, հաճախ էլ հարցնում եմ, թե ինչ կուզեն ստանալ:  Անգամ մատիտ ընտրելիս այնքան սիրով եմ անում` պատկերացնելով, թե ինչպիսի ուրախություն կպարգեւեմ:

Սիրելիիս համար նվեր ընտրելը բարդ հարց է, երկար եմ մտածում մինչեւ գնելը:):

Արեւիկ Ուդումյանը


2013-ը շատ հետաքրքիր տարի էր ինձ համար: Ավարտեցի իմ աշխատանքը Սիրուշոյի հետ, որը չորս տարի տեւեց: Ավարտեցինք շատ դրական ձեւով, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ իրարից գոհ մնացինք: Եկավ ժամանակ, որ պետք էր այդ փուլին վերջ դնել եւ սկսել նորը: Շատ կարեւոր եմ համարում մեր նոր նախագիծը, որը շուտով կմեկնարկի Առաջին ալիքի եթերում:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է  Laura Ashley Home-ում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին