×


Արեւիկ Սիմոնյանն առաջին անգամ կմայրանա :)

Դիզայներ-մոդելավորող, “Kivera Naynomis” բրենդի հիմնադիր Արեւիկ Սիմոնյանը, որի գործունեությանն ու կազմակերպած ցուցադրություններին բազմիցս անդրադարձել ենք, վերջին շրջանում աշխատանքային նորություններով հանդես չի գալիս, բայց ինչպես պարզել ենք, դրա համար շատ լավ պատճառ ունի, որը… կծնվի մի քանի ամսից:):

Արեւիկ Սիմոնյանը


BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով` Արեւիկ Սիմոնյանը հղի է եւ պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Դիզայները որդի, թե դուստր կպարգեւի ամուսնուն` Ալեքսանդր Մնացականյանին, հայտնի չէ. ապագա մայրիկը, թեեւ մեզ հետ զրույցում չի հերքել լուրը, բայց նշել է, որ “այդ թեմայով չի խոսում”:

Հայկոն, Ալեքսանդր Մնացականյանը կնոջ՝ Արեւիկ Սիմոնյանի հետ, Վիկտոր Մնացականյանը կնոջ հետ եւ Լուսինե Խաչատրյանը


Արեւիկ Սիմոնյանին մաղթում ենք թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին