×


Արեւոյի եւ Բագրատի հարսանեկան լուսանկարներն ու իսպանական մեղրամիսը

“Jazzel” խմբի վոկալիստ Արեւո Գրիգորյանի ու երաժիշտ Բագրատ Տերտերյանի սիրո պատմությունն ու հարսանեկան արարողության մասին պատմել ենք: Զույգն օրեր առաջ վերադարձել է Իսպանիայում վայելած մեղրամսից եւ BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան ու ճամփորդական լուսանկարները:

Արեւո Գրիգորյանի եւ Բագրատ Տերտերյանի հարսանիքին


13 օր տեւած ուղեւորության ընթացքում նորապսակները եղել են Մադրիդում եւ Բարսելոնում, ինչպես նաեւ իսպանական մի շարք փոքր քաղաքներում: Նրանք հիացել են ամենահայտնի կառույցներով` Սագրադա Ֆամիլիա տաճարով, Գաուդիի այլ գործերով, այցելել են թանգարաններ ու ժամանցի տարբեր վայրեր.“Առաջին օրը դիտեցինք ցլամարտ, հետո շատ տպավորված էինք իսպանական ֆլամենկո պարերով ու երգերով: Բագրատին ասում էի` ուզում եմ մնալ, այդ երգերը սովորել ու այնտեղ երգել: Մեր ակնկալածից մի բան էլ ավելին ստացանք ու լավ տպավորություններով վերադարձանք”,-պատմել է երգչուհին` նշելով, որ իրեն հատկապես դուր է եկել մարդկանց վերաբերմունքն ու քաղաքների մաքրությունը:

Արեւոն եւ Բագրատը մեղրամիսը վայելել են Իսպանիայում


Ի դեպ, զույգը երկրորդ անգամ է միասին ճամփորդել. առաջին անգամ եղել են Վրաստանի Բաթումի քաղաքում, որտեղ էլ փոխանակվել էին մատանիներով.“Շատ լավ հիշողություններ ունենք, քանի որ ծովի ափին ռոմանտիկ մթնոլորտում գաղտնի նշանադրվել ենք:)”:

Արեւոն BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է մասնակցել “Հայաստանի ձայնը” նախագծի 2-րդ եթերաշրջանին: Նա արդեն հաղթահարել է “Կույր լսումներ” փուլը, որպես մարզիչ ընտրել Միքայել Պողոսյանին եւ պատրաստվում է  հաջորդ` “The Battle” փուլին.“Ակնկալում եմ մարզչիցս նոր գիտելիքներ ստանալ”:

Բագրատ Տերտերյանն ու Արեւո Գրիգորյանը մեղրամիսը վայելել են Իսպանիայում


Երգչուհին նշել է, որ իրեն շատ է քաջալերում ամուսինը` Բագրատը, եւ ուրախ է, որ ամուսնությունից անմիջապես հետո հնարավորություն ունի մասնակցել նախագծին.“Չի արգելում երգել, չի խանդում, ոչինչ չի բարդացնում, հակառակը` ամենաառաջինն ինքն է ինձ ոգեւորում”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արեւո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին