×


Արթիկցի նկարիչ Սամվել Քարտաշյանն ուրախ կլինի հանդիպել Քիմ Քարդաշյանին

Նախքան Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի, լուրեր են տարածվել, որ Միացյալ Նահանգներից հայկական արմատներով ամենահայտնի ընտանիքը հեռավոր ազգականներ ունի Գյումրիում եւ Արթիկում: BRAVO.am-ը կապ է հաստատել Արթիկում բնակվող գեղանկարիչ Սամվել Քարտաշյանի հետ, որը շուրջ 40 տարի եղել է Արթիկի Գեղարվեստի դպրոցի տնօրենը:

Քիմ Քարդաշյանը


Նկարչից փորձել ենք պարզել, թե որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը.“Իմ ազգականները եկել են Վանից` Ցեղասպանությունից առաջ: Մեկ անգամ լսել եմ, որ Քարդաշյանների արմատներն էլ Վանից են, բայց ես չգիտեմ՝ ազգականներ ենք, թե ոչ: Ցավոք, ես իմ նախնիների մասին շատ բան չգիտեմ: Եթե պարզվի, որ Գյումրիում ապրող Քարտաշյաններն արյունակցական կապ ունեն, ուրեմն մենք էլ կապ ունենք, քանի որ Արթիկի Քարտաշյանները Գյումրիից են եկել: Մենք գյումրեցի Քարտաշյանների հետ կապ չունենք, բայց գիտենք, որ հեռավոր ազգակցական կապ կա”:

Քիմ Քարդաշյանը` քույրերի եւ մայրիկի հետ


Սամվել Քարտաշյանը նշել է, որ դեմ չէ հանդիպել Քարդաշյանների ընտանիքին, բայց նախ պետք է հաստատվի, որ իսկապես հեռավոր ազգականներ են.“Ես ինքս ոչ մի տեղեկություն չունեմ մեր տոհմածառի մասին, եթե պարզվի, որ ինչ-որ կապ կա, ուրախ կլինեմ եւ կցանկանամ հանդիպել Քարդաշյան ընտանիքի անդամների հետ”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին