×


Արթուր Աբրահամը շուտով հայր կդառնա

Արթուր Աբրահամը մեզ հետ նախորդ զրույցում, պատասխանելով իր նորաստեղծ ընտանիքի հավանական համալրման մասին հարցին, նշել էր, որ առաջիկայում բարի լուր կհայտնի: Եվ ահա այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ բռնցքամարտիկը շուտով հայր կդառնա:


Արթուր Աբրահամը` կնոջ հետ

WBO վարկածով աշխարհի չեմպիոնն ու կինը` Մերին, ծնողներ լինելու հաճույքը կվայելեն ամիսներ անց: Լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Արթուրի մենեջերը:

«Շատ կուզեմ առաջնեկս տղա լինի, բայց եթե աղջիկ լինի, նույնպես երջանիկ կլինեմ»,-փետրվարին մեզ հետ զրույցում նշել էր բռնցքամարտիկը:

BRAVO.am-ը առողջ բալիկ է մաղթում զույգին, իսկ Արթուր Աբրահամին ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտում` միայն հաղթանակ:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին