Արթուր Աբրահամը երեկ դարձել է 36 տարեկան: WBO վարկածով աշխարհի չեմպիոնն, ով այս օրերին Բուլղարիայում նախապատրաստվում է գալիք մենամարտին, BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան օրն անցկացրել է մարզումների մեջ, բայց, իհարկե, բարձր տրամադրությամբ:
Արթուր Աբրահամը 36-ամյակը նշել է Բուլղարիայի սարերում
«Սարերում իմ մարզական ակումբի սաների հետ մարզական եւ տոնական մթնոլորտում նշեցինք տարեդարձս: Սրտով, մտքով ու հոգով ռինգում եմ` Լաս Վեգասում ապրիլի 9-ին կայանալիք մենամարտիս: Ուրախ կամ տխուր լինելու ժամանակ չկա, մենամարտի եմ պատրաստվում»,-նշել է նա:
Բռնցքամարտիկին առաջինը շնորհավորել են ծնողները, կինը եւս կեսգիշերին իր բարեմաղթանքները հայտնել է հեռախոսազանգով.«Քանի որ մարզումների մեջ եմ, այս ընթացքում իրավունք չկա կնոջ հետ լինելու»:
Արթուր Աբրահամը` կնոջ հետ
Հոբելյարից հետաքրքրվել ենք նաեւ` որդյոք իր նորաստեղծ ընտանիքում սպասվում է համալրում.«Այդ մասին կիմանաք շուտով: Շատ կուզեմ առաջնեկս տղա լինի, բայց եթե աղջիկ լինի, նույնպես երջանիկ կլինեմ»:
BRAVO.am-ը շնորհավորում է Արթուրին` մաղթելով նորանոր հաղթանակներ եւ առողջ զավակներ:):
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից


×
29,775








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: