×


Արթուր Մարատիչը մեկնաբանում է Գայանե Ասլամազյանի, Սոնա Շահգելդյանի, Էրիկի եւ մյուսների պարը :)

Լավ պարողն ու պարային բեմադրությունը կարող են փրկել անգամ ամենավատ երգը կամ երգչին. այս կարծիքին է բեմադրող-պարուսույց, "Երեւան" պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արթուր Զաքարյանը, որը հանրությանն առավել հայտնի է որպես Արթուր Մարատիչ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների բեմական կեցվածքին եւ պարային ունակություններին:

Բեմադրող-պարուսույց Արթուր Զաքարյանը


Զրույցի սկզբում պարուսույցը նշել է, որ համագործակցել է ճանաչված բազմաթիվ արտիստների հետ, որոնց կյանքից գիտի բավական հետաքրքիր դրվագներ.“Մինչ օրս էլ գրեթե բոլորի հետ լավ ընկերներ ենք, նրանց շատ սիրում եւ գնահատում եմ, բայց ունեմ մեկ կարգախոս, որով առաջ եմ շարժվում` անկեղծություն գործի նկատմամբ: Պետք է միշտ անկեղծ լինել նաեւ հանդիսատեսի հետ”:

BRAVO.am-ն անդրադարձել է Արսեն Սաֆարյանի` նախորդ աշնանը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգին, որի պարային գծով կազմակերպիչը եղել է Արթուր Մարատիչը.“Աշխատել եմ 99 պարողի հետ, որոնցից 30-ը երեխաներ էին: “Իմ բալիկ” երգի ներքո փոքրիկները շատ գեղեցիկ եւ տպավորիչ ելույթ են ունեցել: Արսենի բոլոր համերգների գլխավոր բալետմայստերն եմ”:

Արսեն Սաֆարյանի մենահամերգին


 Պարուսույցի խոսքով` մերժում է տեսահոլովակների համար բեմադրություններ անելու առաջարկները.“Չեմ ցանկանա աշխատել, այսպես ասած, արհեստական բեմական համարներ ստեղծելու վրա, դրանք ինձ հետաքրքրիր չեն: Բացի այդ, երբեմն գալիս ու պահանջում են պրոֆեսիոնալ պարողներով շատ հետաքրքիր մի բան, բայց արժեքն իմանալով, սկսում են այլ տարբերակներ փնտրել… Որպես պարային մասի ղեկավար` աշխատում եմ մեծ մենահամերգների վրա, հրավիրում եմ քաղաքի լավագույն պարուսույցներին եւ պարողներին”:

Հայտնիների էլաստիկությունից խոսելիս` նա նշել է, որ պարային լավ ունակություններով է օժտված երգիչ Էրիկը.“Նա միշտ կարողանում է իրեն ճիշտ մատուցել հանդիսատեսին”: Մեր հարցին, թե ինչպես է կարողանում համապատասխան կեցվածք ապահովել այն արտիստներին, ովքեր հեռու են պարից, Մարատիչը հետեւյալն է պատասխանել.“Շատ են եղել դեպքեր, երբ փորձել եմ “անշարժը շարժել”: Ամեն բան հնարավոր է. օրինակ` “Երբ պարում են աստղերը” նախագծում Տիգրան Պետրոսյանն այնպես պարեց “Չա-չա-չա”, որ բոլորը ապշել էին, քանի որ նրան միշտ տեսել էին լուրջ ու համեստ: Անհավանական էր նաեւ, որ նա կարող է բրեյք-դանս պարել, բայց ստացվեց”:

Էրիկը


Նախագծի շրջանակում Արթուր Զաքարյանին իրենց ելույթներով տպավորել են նաեւ Նարեկ Բավեյանը, Ռազմիկ Ամյանը եւ ուրիշներ.“Գայանե Ասլամազյանն ու Լուիզա Ղամբարյանը, որոնց միշտ լուրջ կերպարներում ենք հանդիպել, պարզապես դուրս եկան կարծրացած կաղապարից եւ փորձեցին անել մի բան, որի անունը տեսողական արվեստ է: Ռիչարդ Մադլենյանի համար էլ “Պասադոբլ” էի բեմադրել, եւ չնայած, որ քաշի հետ կապված խնդիրներ կային, նա բավական լավ ներկայացավ, քանի որ ամբողջությամբ զգում էր պարը”:

Սոնա Շահգելդյանը


Պարուսույցն անդրադարձել է նաեւ Սոնա Շահգելդյանի` բազմիցս քննարկված պարին.“Նա ինչ էլ անում է, լավ է անում. պարում է այնպես, ինչպես կարողանում է: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ պարել, պարզապես պետք է շարժումը զգալ եւ ճիշտ ներկայացնել: Մարդիկ փոխարենն ընդունեին այդ քայլը որպես նորություն, դրական երեւույթ, միայն քննադատում են”:

Տեքստը` Քնարիկ Ռաֆայելյանի
Լուսանկարները` BRAVO.am-ի VP Photography-ի եւ Արթուր Զաքարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին