×


Արման Հովհաննիսյանը` Ամստերդամից Փարիզ :)

Հոկտեմբերի 11-ին Արման Հովհաննիսյանը ելույթ կունենա Ամստերդամում, երկու օր անց էլ` Փարիզում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի մենեջեր Լուսինե Արշակյանը` հավելելով, որ համերգների ողջ հասույթը կփոխանցվի սիրիահայերի օգնության ֆոնդին:

Արման Հովհաննիսյանը


Տարեվերջին էլ` դեկտեմբերի 15-ին, նա մենահամերգով հանդես կգա Միացյալ Նահանգներում: “Ուրախալի է, որ արտերկրում Արման Հովհաննիսյանի երաժշտությունը վայելելու հնարավորություն են ստանում ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ երգչի այլազգի երկրպագուները”,-նշել է Լուսինեն:

րման Հովհաննիսյանն այս ամիս ելույթ կունենա Եվրոպայում


Մենեջերի խոսքով` վերջերս լույս է տեսել Արման Հովհաննիսյանի “Time” ձայնասկավառակը.“Նոր ալբոմում ընդգրկված է տասը ստեղծագործություն. 8-ը չլսված են, իսկ 2-ն արդեն հայտնի ու սիրված “Նամակ-նամակ, ախ, Նանար”-ն է ու Սուպեր Սաքոյի հետ “Լա-լա-լա” զուգերգը”:

Շուտով երգիչը CD-ում առկա երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի, հետո արդեն նոր երգի պրեմիերա կլինի:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին