×


Արմենչիկը կրկնակի հայր կդառնա

Արմենչիկի ընտանիքում համալրում է սպասվում: Կնոջ երկրորդ հղիության մասին լուրն ամերիկաբնակ երգիչն առաջինը հայտնել է BRAVO.am-ին` տեղեկացնելով, որ փոքրիկ Մայքլը քույրիկ կունենա: Ամուսիններն աղջնակի անվան ընտրության հարցում դեռ հստակ որոշում չեն կայացրել:

Արմենչիկը` կնոջ հետ


«Մեր աղջիկը կծնվի հունիսին: Ես եւ Լուսինեն անհամբեր սպասում ենք: Հետաքրքիր է, թե նա ինչպիսին կլինի, ում նման կլինի: Շատ ուրախ ենք, որ Աստված աղջիկ է պարգեւում, քանի որ որդի արդեն ունենք»,-ասել է նա:

Երգիչը խոսել է նաեւ ստեղծագործական նորություններից` նշելով, որ օրեր առաջ է վերադարձել Նիդերլանդներում եւ Ֆրանսիայում համերգներից.«Տարեվերջին եւս եվրոպական շրջագայության էի` վերոնշյալ երկրներից բացի ելույթ ունենալով Բելգիայում եւ Գերմանիայում, իսկ հունվարի վերջին էլ Իրանում էի»:

Արմենչիկը` որդու հետ


Նոր երգեր եւս ունի. «My Story»-ն շաբաթներ առաջ է հայտնվել «YouTube»-ում, իսկ արդեն տեսահոլովակով նոր երգ Արմենչիկը կներկայացնի գարնանը: Ինչ վերաբերում է հայաստանյան մենահամերգին, երգիչը հստակ ոչինչ չի ասել` հայտնելով, որ ամեն ինչ բանակցությունների փուլում է:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին