×


Արմեն Դալլաքյանն 2014-ին կլքի՞ ամուրիների շարքը :)

Հանրությանը սերիալային դերերով հայտնի Արմեն Դալլաքյանը տարբեր կերպարներ կերտելուց բացի, պարզվում է, իրեն դրսեւորում է նաեւ երգարվեստում, ավելին` հաղթանակներ է գրանցում:):

Արմեն Դալլաքյանն` իր շնիկի հետ


Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օրերս իր հիմնած “Էլ-Մար” թատերախմբի հետ հյուրախաղերով Վրաստանում էր, որտեղ էլ, տեղեկանալով երաժշտական մրցույթի մասին, որոշել է մասնակցել.“Կատարեցի իմ հեղինակած “Հայաստան” երգը եւ գրավեցի առաջին տեղը:): Ելույթս մեծ ոգեւորությամբ ընդունեց հատկապես հայ հանդիսատեսը”:

Արմենի խոսքով` թեեւ ընկերները համոզում են տեսահոլովակ նկարահանել, բայց նման մտադրություն չունի.“Նպատակասլաց եմ եւ հաջորդաբար հասնում եմ բոլոր նպատակներիս, բայց այս մեկն առայժմ իմ ցուցակում չկա:)”:

Արմեն Դալլաքյանը


Ի դեպ, սա նրա կյանքում միակ ստեղծագործական նորությունը չէ, ինչպես նշել է,  արդեն իսկ համագործակցության պայմանավորվածություններ ունի Հանրային եւ “Արմենիա” հեռուստաընկերությունների հետ.“Նախկինում խնդիր էր համատեղելը, քանի որ կարծիք կար, թե դերասանը պետք է մեկ հեռուստաընկերություն ներկայացնի: Իմ կարծիքով` սխալ մոտեցում է. դերասանը չի կարող պատկանել այս կամ այն TV-ին, նա ինքն է ընտրում` ում հետ համագործակցել, ինչ դեր խաղալ եւ այլն”:

Դեռ 2011-ին Արմեն Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե սպասում է իր կեսին եւ ցանկանում, որ նա հայուհի լինի.“Գնահատում եմ համեստությունն ու անկեղծությունը: Հայը երեխայիս ճիշտ կդաստիարակի”: Եվ ահա, փորձեցինք ճշտել` արդյոք հավաստի են լուրերը, թե ընտրյալ ունի եւ պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները.“Հմ… Չեմ ուզում առաջ ընկնել, բայց շատ հնարավոր է, որ 2014-ն ինձ համար անձնական նորությունների տարի լինի: Խոստանում եմ, որ նոր տարում դեռ կզրուցենք”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Դալլաքյանի անձնական արխիվից, Համլետ Կարապետյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին