×


Արմեն Պետրոսյանը նշել է իր երկվորյակների 6-ամյակը :)

Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող Արմեն Պետրոսյանի ընտանիքում օրերս կրկնակի տոն էր: Մայիսի 6-ին նրա երկվորյակները դարձել են 6 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում Մենչը հայտնել է, որ Աշոտի եւ Մարիայի համար մանկական գեղեցիկ խնջույք են կազմակերպել:):

Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ


“Դեռ դպրոցական տարիներից երազել եմ` մեծանամ եւ երկվորյակներ ունենամ, ինչն իրականություն դարձավ 6 տարի առաջ:)”,-նշել է նա եւ հավելել, որ ամեն անգամ փորձում է յուրովի նշել երեխաների հոբելյանը.“Ամենատպավորիչը, թերեւս, մեկամյակն էր, երբ նաեւ մկրտեցինք բալիկներիս: Այդ օրն Արամեի կատարմամբ առաջին անգամ հնչել է երկվորյակներին նվիրված հայկական միակ երգը: Շնորհակալ եմ իմ ընկերներին` երգահան Անուշ Ալեքսանյանին, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին եւ, իհարկե, Արամեին: Այս երգի խոսքերը հոգուցս են հնչում: Այն շատ կարեւոր տեղ ունի իմ կյանքում”:

Արմեն Պետրոսյանի երկվորյակները դարձել են 6 տարեկան


Շոումենի խոսքով` երեխաների համար հնարավորության սահմաններում երբեք ոչինչ չի խնայում.“Պատրաստ եմ որոշ բաներից զրկել ինձ, բայց ոչ երբեք երեխաներիս: Աշոտն ու Մարիան շատ կապված են միմյանց, օրը 50 անգամ կռվում, 80 անգամ հաշտվում են:): Շատ եմ ցանկանում,  որ որդիս դաշնամուր նվագի եւ դեռ կնվագի: Այժմ մեծ աղջիկս` Էլինան է հաճախում դաշնամուրի դասընթացների, հետաքրքրվում է նաեւ նկարչությամբ”:

Արմեն Պետրոսյանի կինը եւ որդին


Անդրադառնալով երկվորյակների նախասիրություններին` Արմեն Պետրոսյանը նշել է, որ փոքրիկներին հիմա ամեն ինչ հետաքրքիր է, սակայն երբեւէ ցանկություն չեն ունեցել հանդես գալ հեռուստանախագծերում.“Դա ինքնանպատակ չպետք է լինի: Եթե ցանկանան, գուցե նկարահանվեն: Էլինան մեկ անգամ հանդես է եկել  “Yere1” հումորային ծրագրի էպիզոդիկ դրվագում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW