×


Արմինե Պողոսյան.“Չեմ ամաչում կերպարի համար տգեղանալ”

Արմինե Պողոսյանը սերիալներին նախընտրում է գեղարվեստական ֆիլմերը եւ հայտնի “Սուպեր մամա” –ի էկրանավորումից մեկ տարի անց նոր կերպար է մարմնավորել “Սիրո գործակից” ռոմանտիկ կատակերգությունում, որի պրեմիերան նախատեսված է այս ամիս:

Արմինե Պողոսյանը


“Տգեղ, չամուսնացած մի աղջկա՝ Փիրուզի դերում եմ: Երբ ստացա առաջարկը, մի քիչ մտավախություն ունեի կերպարը ճիշտ կերտելու առումով, բայց մեր ռեժիսորների եւ դիմահարդարի շնորհիվ ամեն ինչ ստացվեց: Դժվար էր խաղի եւ ձայնի առումով մնալ նույն վիճակի մեջ: Թե ինչքանով է լավ ստացվել, կասի հանդիսատեսը”,-BRAVO.am-ին պատմել է դերասանուհին:

Նա նշել է, որ այս կերպարը մարմնավորելու առաջարկն ընդունելիս կարեւորել է այն թիմը, որի հետ աշխատելն իր համար հաճույք է, նաեւ բնական է համարում, որ այս կամ այն դերի համար երբեմն փոխում է արտաքինը.“Հաստ հոնքերն ու կոպիտ դիմագծերն ինձ ամենեւին չեն կաշկանդում: Յուրաքանչյուր դերի պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել: Չեմ ամաչում կերպարի համար տգեղանալ: Նկարահանումների ժամանակ զավեշտալի դեպքեր շատ են եղել, որոնք կտեսնեք ֆիլմի վերջում”:

Արմինե Պողոսյանը` Փիրուզի կերպարում


Արմինեից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչու վերջին շրջանում չի նկարահանվում սերիալներում: Նա նշել է, որ էկրանին հաճախ չերեւալու պատճառն ամուսնությունը չէ.“Ամուսինս ինձ ազատ է թողել ստեղծագործական բնագավառում, պարզապես այժմ նախընտրում եմ խաղալ գեղարվեստական ֆիլմերում: Շնորհակալ եմ ռեժիսորներ Վահագն Խաչատրյանին, Արման Մարությանին եւ դերասանական կազմին` Հայկին, Գարիկին եւ մյուսներին: Հաջողություն եմ մաղթում մեր նոր ֆիլմին”:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին