×


Արմինկան Ալեքսին ցույց է տվել Միացյալ Նահանգները

Արմինկան օրերս վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր Ալեքսի հետ: “Մեկ ամիս անցկացրինք այնտեղ: Իսկ այցի հիմնական նպատակը որդուս Ամերիկան ցույց տալն էր”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Արմինկան Միացյալ Նահանգներում


Նրա փոխանցմամբ` օվկիանոսից այն կողմ հիանալի ժամանակ են անցկացրել.“Ալեքսը շատ սիրեց Դիսնեյլենդը եւ առհասարակ այն բոլոր վայրերը, որտեղ եղավ, սիրեց նաեւ մարդկանց` իմ ընկերներին, հարազատներին, եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերեց”:

Արմինկան Միացյալ Նահանգներում


Արմինկան մեզ հետ զրույցում նշել է` որդին, սակայն, շատ էր կարոտում Հայաստանը. “Մի անգամ ծովափում նա ինձ Միացյալ Նահանգների դրոշակը գնել տվեց որպես հուշ, հետո այն թափահարելով սկսեց երգել “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” երգը… Ինձ շատ է ուրախացնում, որ այսքան վաղ հասակում նա արդեն իսկ այդքան հայրենասեր է. անընդհատ Հայաստանի մասին է խոսում եւ ուր էլ գնում ենք, միշտ ուզում է հայրենիք վերադառնալ”:

Արմինկան


Խոսելով ստեղծագործական նորություններից` երգչուհին ասել է, որ մինչեւ ԱՄՆ մեկնելն արդեն իսկ սկսվել էին իր նոր երգի ստեղծման աշխատանքները, որի գործիքավորումն ու ձայնագրությունը կիրականացվի առաջիկայում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից, Վիգեն Մնոյանի, Արթուր Հովակիմյանի եւ Արտակ Մարգարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին