“Վիտամին” ակումբից Արմուշի` Արման Խաչատրյանի ընտանիքում դարձյալ կլսվի մանկան ճիչ: Հումորիստը BRAVO.am-ին հայտնել է, որ կինը` Լուսինե Սիմոնյանը, օգոստոսին իրեն կպարգեւի երկրորդ երեխան:
Արմուշը` կնոջ հետ
“Մեր ընտանիքում դարձյալ նորածին է լինելու, ով իր հետ բարություն, նոր կյանք, ձգտումներ կբերի: Երկրորդ երեխային սպասելու զգացողությունները տարբերվում են նախորդից”,-ասել է Արմուշն ու հավելել, որ դեռեւս չեն պարզել փոքրիկի սեռը:
Անվանակոչման հարցում զույգը դեռ տարիներ առաջ է պայմանավորվել. առաջնեկի անվան ընտրությունը մայրիկինն է, իսկ երկրորդի դեպքում, եթե տղա լինի, կորոշի հայրիկը, իսկ աղջկա պարագայում կքննարկեն եւ կընտրեն միասին:):
Արմուշը` որդու հետ
Ապագա քույրիկին կամ եղբորն անհամաբերությամբ սպասում է փոքրիկ Դանին. “Որդուս համար տարբերություն չկա. կարեւորը` փոքրիկ բալիկ լինի տանը”,-նշել է Արմուշը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմուշի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
11,463





