×


Արսեն Գրիգորյան.«Առաջին քայլը գրեթե միշտ Ջուլիան է անում»

Արսեն եւ Ջուլիա Գրիգորյանները 7 տարի է` կապված են ամուսնական թելերով: BRAVO.am-ը շնորհավորել է զույգին հոբելյանի առթիվ ու պարզել նրանց համատեղ կյանքին վերբերող որոշ մանրամասներ:):

Արսեն Գրիգորյանը` կնոջ հետ


Երգիչը պատմել է, որ երեկ զբաղվածության պատճառով առանձնահատուկ որեւէ քայլ չի արել.«Մենք նորմալ մարդկանց նման շնորհավորում ենք միմյանց, եթե ժամանակ է լինում, նաեւ նշում ենք: Երբեք առանձնահատուկ ոչինչ չենք արել, բայց եղել են տարիներ, երբ միասին ընթրելու, գինի խմելու ենք գնացել»:

Արսենը համոզված է, որ ամուսինների հարաբերությունների ամրապնդման հարցում կարեւոր է առաջին 3-5 տարին, երբ ծնվում են երեխաները, սովորում ես համատեղ կենցաղին եւ այլն.«Մեր ձեռքբերումն են մեր երկու բալիկները, մեր տունը, ընկերները, մեր սերն ու ընտանիքը»:

Արսեն Գրիգորյանը` երեխաների հետ


Սիրային երգերի հեղինակ-կատարողից հետաքրքրվել ենք նաեւ` արդյոք խիտ աշխատանքային գրաֆիկի համար հաճախ է կինը հանդիմանում. «Երբ ազատ րոպե է ունենում, բողոքում է:): Կարծում եմ` բոլոր կանայք էլ միշտ բողոքելու առիթ ունենում են: Վեճեր եւս լինում են, միայն աննորմալ ընտանիքներում չեն վիճում: Առաջին քայլը գրեթե միշտ Ջուլիան է անում, ես չորկող եմ, անկախ նրանից, թե ով է մեղավոր: Ի դեպ, տղամարդը երբ ասի, թե մեղավոր է, ուրեմն կորած է:): Շնորհակալ եմ իմ բախտին, որ ունեմ կին, ով ինձ հրաշք բալիկներ է պարգեւել, եւ ընկերներ, ովքեր շնորհավորել են մեզ»:

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին` Արսենին եւ Ջուլիային մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին