×


Արսեն Գրիգորյան.“Չեմ ցանկանա, որ երեխաներս նման դժվարություններ տեսնեն”

“Սերը թեւեր է տալիս, խելքդ գնում է, գալիս, սերն է ցավեր բուժում, բայց հենց սիրուց են տուժում”. այս տողերը Արսեն Գրիգորյանի հեղինակած “Սերը” երգից են, որը հանդիսանում է “Նախաճաշ 2-ի համար” ֆիլմի սաունդթրեքը եւ հնչում է հենց նրա կատարմամբ: Երգիչը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, թե “ռոմանսներ երգող Արսենին կլսենք նոր ոճում”, իսկ այսօր տեղեկացրել է, որ առաջիկայում ուրախ եւ ռիթմիկ այս ստեղծագործության շարքը կհամալրեն նորերը:):

Արսեն Գրիգորյանը


“Ռոմանտիկ մի քանի երգ նույնպես պլանավորում եմ ներկայացնել: Շուտով պատրաստ կլինի նաեւ շատ գեղեցիկ զուգերգ, որը կատարում եմ հայրիկիս հետ”,-ասել է երգիչ-երգահանը` հավելելով, որ մեղեդային գործերն իր երգացանկից չեն պակասի.“Բայց ժամանակները փոխվել են, մարդկանց երաժշտական աշխարհայացքները` նույնպես: Միայն ռոմանսը բավական չէ, անհրաժեշտ է նաեւ ուրախություն պարգեւել: Իմ երաժշտական ցանկում դեռ 1999 թվականին եղել են ուրախ երգեր”:  

Արսեն Գրիգորյանը` երեխաների հետ


Արսենի անձնական կյանքում նույնպես “ոճային” փոփոխություն կա` անցում դեպի ռեալիզմ.“Ցավոք սրտի, ընտանիքում էլ ռոմանտիզմս նվազել է: Մարդ ռոմանտիկ է լինում, երբ կյանքում ամեն ինչ իդեալական է, բայց մեր երկրում այսօր ոչինչ իդեալական չէ”:

Խոսելով զավակների մասին` հեղինակ-կատարողը նշել է, որ Ինեսի եւ Վահեի երաժշտական ունակություններն ակնհայտ են, սակայն չի ցանկանում, որ իր մասնագիտությունն ընտրեն.“Կոնկրետ իմ ուղին շատ բարդ է, իսկ ես չեմ ցանկանա, որ նրանք նման դժվարություններ տեսնեն”:

Արսեն Գրիգորյանը` կնոջ հետ


Կանանց մեկամսյակն իր ընթացքի մեջ է, բայց Արսեն Գրիգորյանն իր սիրելիին չի կարողանա տոն պարգեւել, բայց պատճառն ամենեւին էլ ռոմանտիզմի պակասը չէ.“Պարզապես կինս այժմ Հայաստանում չէ:)”:

Տեքստը` Էսթեր Մեսրոպյանի
Լուսանկարները` Վահե Մինասյանի, BRAVO.am-ի եւ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին