×


Արտաշես Մխիթարյանի ընտանիքը

Արտաշես Մխիթարյան.«Եթե 18 տարեկանում հայր դառնայի, գուցե ամեն ինչ այլ լիներ»

Արտաշես Մխիթարյանի ընտանիքն Ամանորի թեմատիկայով ֆոտոշարք ունի: Դրամատիկական թատրոնի դերասանը BRAVO.am-ին է տրամադրել նոր լուսանկարները, նաեւ պատմել է, թե ինչով է տարբերվել ու առանձնացել 2018-ի տարեմուտը:

Պարզվում է՝ փոքրիկ Մաքսը որոշել է Նոր տարին իր անուշ քնով դիմավորել, իսկ նկարահանման ընթացքում ծնողներն ու լուսանկարիչը կարողացել են այնպես անել, որ ժպտա.«Սկզբում դժվար էր նրա ուշադրությունը գրավել, քանի որ տարբեր գույների աքսեսուարներով էր տարվում»,-պատմել է Արտաշեսը:

Փոքրիկ Մաքսիմը


Ծնողները փորձել են հեքիաթային օրեր պարգեւել փոքրիկին.«Նախկինում մտածում էինք՝ ինչպես դիմավորել Ամանորը, ինչ նվերներ գնել, յուրահատուկ սեղան պատրաստել, իսկ հիմա ամեն ինչ անում ենք Մաքսի համար՝ սկսած տոնածառից: Որդուս ծննդից հետո շատ բան է փոխվել, ավելի գիտակից եմ բոլոր այն հարցերում, որոնք երեխային են վերաբերում, հուզական դաշտը քիչ է, երեւի նրանից է, որ այս տարիքում եմ հայր դարձել. եթե 18 տարեկանում հայր լինեի, գուցե ամեն ինչ այլ լիներ»:

Դերասանը նշել է՝ թեեւ տղան դեռ 6 ամսական է, ամանորյա ներկայացման են տարել.«Մեր թատրոնի բեմադրության մեջ նրան գրավում էին գույները, լույսերը, երաժշտությունը: Փորձում ենք այնպես անել, որ այս տարիքից ունենա հեքիաթային տոնի զգացողությունը, առողջ մտածողությամբ մեծանա: Չեմ ցանկանա համեմատել, բայց Մաքսի հետաքրքրասիրությունը մի քիչ ավելի է, դրա համար էլ նրան փորձում ենք տարբեր տեղեր տանել, եւ եթե հավանում է, ժպիտ է պարգեւում, եթե ոչ` գլուխն է թեքում»:

Արտաշես Մխիթարյանը՝ որդու հետ


Արտաշեսը սիրում է Նոր տարին տանը դիմավորել, սակայն տոնական օրերին ճամփորդելուն էլ դեմ չէ.«Մտածում եմ՝ մեր տղային հետաքրքիր կլինի Ամանորը նաեւ արտերկրում նշել: Այնպես չէ, որ օտարամոլ եմ, պարզապես Հայաստանում բոլորը կենցաղասպան են լինում, տոնական օրերը հոգնեցնող են դառնում, ավելի շատ նախապատվությունը տալիս ենք կենցաղին, ոչ՝ տոնական մթնոլորտին: Դրսում ուրախ նշում են ու ամբողջ տարին շարունակում են ուրախ ապրել, իսկ մենք մի քանի օր ուրախանում ենք, լավ ուտում, որից հետո ամբողջ տարին լուրջ-լուրջ աշխատանքի ենք գնում»:

Դերասանը որդու ծննդից հետո միայն մեկ ցանկություն ունի.«Անձնական, թե գործնական բոլոր հաջողություններս կապված են ընտանիքիս հետ: Ուզում եմ, որ նրանք առողջ լինեն, երջանիկ` իմ գրկում, իմ կողքին: Իսկ ես ամեն ինչ կփորձեմ անել, որ իմ երազանքը միշտ իրականություն դառնա»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Ketikyan Photo & Design Studio»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport