×


Արտավազդի եւ Մարիամի պարը, փեսայի նվերն ու հարսանիքի հայտնի հյուրերը :)

Արտավազդ Ամիրյանն ամիսներ շարունակ խնամքով թաքցնում էր անձնական կյանքը, սակայն BRAVO.am-ին դեռ նախորդ նոյեմբերին հաջողվել էր ներկայացնել նրա եւ ընտրյալի լուսանկարը, իսկ երեկ հայտնեցինք նոր ընտանիքի կազմավորման բարի լուրը:):

Արտավազդ Ամիրյանի եւ Մարիամ Ղուկասյանի հարսանիքին


Զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել` պսակադրվելով Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել “Օջախ” ռեստորանում: Արտավազդի եւ Մարիամի հարսանիքի հետաքրքիր եւ հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ


Դերասան Լեւոն Հարությունյանի թամադայությամբ ներկաները խմել են հարսի եւ փեսայի, նրանց ծնողների, կնքահոր եւ ավանդական այլ կենացներ: 330 հյուրի շարքում են եղել շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Վարդան Բադալյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Աշոտ Ղազարյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Էրիկը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Գեւորգ Մարտիրոսյանը, Արմոն, Արամ Նիկոլյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Ռազմիկ Ամյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը եւ այլք:

Արտավազդ Ամիրյանի եւ Մարիամ Ղուկասյանի հարսանիքին


Նորապսակներին պար են նվիրել պրոֆեսիոնալ պարողները, որոնց թվում է եղել Անի Ամիրյանի ամուսինը` դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը: Նորահարսը բացի մենապարից, զուգապար է ներկայացրել Արմեն Ամիրյանի կրտսեր աղջկա հետ: Իսկ փեսան հարսին երգ է նվիրել, որը կատարել է Էրիկը. “Սիրո զանգեր” երգի սկավառակը տարոսիկների հետ բաժանվել է հյուրերին:

Մարիամ Ղուկասյանը


Նշենք, որ հյուրերի սեղաններից յուրաքանչյուրը կոչվել է Երեւանի որեւէ վայրի անվամբ` Կասկադ, Կարապի լիճ եւ այլն: Ստորեւ կարող եք դիտել ամբողջական ֆոտոշարքը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին