×


Արտավազդ Ամիրյան.«Սկսել եմ այլ արժեքներով ապրել ու շնչել»

Արտավազդ Ամիրյանը շուրջ 9 ամիս է՝ ընտանիքի հետ բնակվում է Գլենդելում: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում վարում է առավոտյան «Նոր օր» ծրագիրը. «Ինձ համար չափազանց կարեւոր է իմ սիրելի մասնագիտությամբ զբաղվելը, իսկ «ARTN-Shant»-ում հայտնվելն առավել ուրախալի էր։ Այլ գործունեություն եւս ծավալում եմ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ»:

Արտավազդ Ամիրյանի ընտանիքը


Հաղորդավարի դուստրն արդեն մեկ տարեկան է: Օվսաննայի տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը. «Շատ ուրախ ու ժպտերես աղջիկ ունեմ: Խնջույքին էլ, ինչպես միշտ, շատ բարձր տրամադրություն ուներ եւ կարողանում էր իր պայծառ ժպիտն ու տրամադրությունը փոխանցել բոլոր ներկաներին: Ի դեպ, աղջիկս ապագա իրավաբան է:)»:

Փոքրիկի ուրախությունը կրկնապատկվել է, քանի որ տոնական օրը նրա կողքին են եղել տատիկն ու պապիկը.«Ի ուրախություն բոլորիս, ներկա էին իմ հայրն ու մայրը։ Հյուրերի ցուցակում մեր ընտանիքի բարեկամներն ու ընկերներն էին՝ եղբայրս՝ Հայկը, ով նաեւ Օսիի կնքահայրն է, քույրս՝ Սեդան, եւ այլք»:

Արտավազդ Ամրյանի ծնողներն՝ Օվսաննայի հետ


Օվսաննան իր ծննդով փոխել է ծնողների առօրյան.«Ինձ համար առավել կարեւորվեց կյանքն ու սկսեցի այլ արժեքներով ու գրաֆիկով ապրել ու շնչել։ Օդս, կարծես, առավել անուշաբույր է դարձել նրա ներկայությունից։ Անպատկերացնելի զգացողություն է աղջիկ ունենալը՝ եւ´ հպարտություն, եւ´ հզորություն, եւ´ սեր, խաղաղություն ու հանգստություն: Նա չափազանց խելոք, միշտ ժպտերես, շատ բարի ու գնահատող է։ Երբ որեւէ մեկը հացիկ է տալիս նրան, պարտադիր պտտվում ու համբուրում է. այդպիսով իր շնորհակալությունն է հայտնում:): Մի փոքր բկլիկ ու ահավոր շարժուն է»:

Արտավազդը զրույցի վերջում հետեւյալն է նշել է.«Ես իմ գործունեությամբ, մտքերով միշտ հայրենիքում եմ։ Ամեն օր կարոտում եմ Հայաստանս, Երեւանիս ամեն մի փողոցն ու բակը, ամեն մի անկյունը, բնականաբար, այդ ամենում նաեւ իմ ընկերներն են, իմ հարազատները, իմ անցած ճանապարհը, իմ երազներն ու մտքերը, որոնք միշտ շրջում են այդտեղի փողոցներում»:

Նյութը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին