×


Արփինե Գաբրիելյանի ծննդյան օրվա հյուրերը, նվերները եւ տորթը :)

Արփինե Գաբրիելյանն երեկ` նոյեմբերի 18-ին, երեւանյան ակումբներից մեկում մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Խնջույքի  հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:):

Արփինե Գաբրիելյանը


Հաղորդավարուհին հյուրերի համար իր ճաշակով տորթ էր պատվիրել.“Ընտրել եմ իմ սիրելի մրգային, սերուցքային ու շոկոլադե տորթը: Իհարկե, ձեւավորումն էլ կարեւոր է , բայց առաջնայինը համեղ լինելն է”:

Հոբելյարը դեռ կեսգիշերին ընկերներին տանն է հյուրընկալել, որոնց այցի մասին նախապես իմացել է.“Մեր շրջապատում դա ավադույթ  է, գիտեի, որ հյուրեր եմ ունենալու:): Մեր գիշերային հավաքույթները միշտ շատ հետաքրքիր եւ ուրախ են անցնում”:

Արփինե Գաբրիելյանը


“Pop հանրագիտարան”-ի հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, որ այնքան էլ չի սիրում իր ծննդյան տարեդարձը` մեկ տարի եւս մեծանալու համար, բացի այդ, խուսափում է ուշադրության կենտրոնում լինելուց. “Աշխատանքի բերումով ճանաչված լինելը ես եմ ընտրել, թեեւ փոքր տարիքից եմ այս ոլորտում ու չեմ գիտակցել, բայց անձնական բնույթի չափից դուրս ուշադրությունն ինձ խանգարում է, ոչ մի անգամ մեծ խնջույք չեմ կազմակերպել”:

Արփինեն վերջին տարիներին առիթ է ունեցել տարեդարձը նշելու Միացյալ Նահանգներում, մեկ անգամ էլ Մոսկվայի օդանավակայանում:).“Այնպես է ստացվել, որ ծննդյանս օրը համընկել է ուղեւորություններիս հետ, քանի որ այս շրջանում եմ նկարահանումների ու համերգների հրավերներ ստացել: Այնտեղ եւս հիշարժան ծնունդներ ունեցել եմ, բայց քանի որ հարազատներս կողքիս չեն եղել, կիսատ եմ ինձ զգացել: Շատ ուրախ եմ, որ այս անգամ հայրենիքում ու մտերիմներիս շրջապատում եմ նշում”:

Արփինե Գաբրիելյանն ընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը


Թուլություն ունենալով կոշիկների եւ պայուսակների հանդեպ` նա սիրում է այս աքսեսուարները նվեր ստանալ, փոխարենը չի սիրում, երբ օծանելիք են նվիրում. “Իմ նախընտրած բույրերի մեծ տեսականի ունեմ եւ ստացած օծանելիքները, բախտի բերմամբ, թե պատահմամբ, քույրիկիս, մայրիկիս ու տատիկիս եմ տալիս:): Ընկերներս ասում են, որ ինձ համար դժվար է նվեր ընտրելը, բայց նրանց հետ շփումն ու լավ հարաբերություններն արդեն հրաշալի նվեր են”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Արփինե Գաբրիելյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին