×


Արփինե Իսրայելյան.«Արդեն ունենք այն, ինչը պակասում էր մեր ընտանիքին»

Արփինե Իսրայելյանը եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանը նշում են ամուսնության 4-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ այս տարին ամենահիշարժանն ու կարեւորն է իրենց համար, քանի որ որդու ծննդով լիարժեք ընտանիք են դարձել.«Դավիթը մեր կյանքը լցրեց նոր շնչով ու գույներով: Ամեն օրը մի նոր բացահայտում է նրա հետ: Արդեն ունենք այն, ինչը պակասում էր մեր ընտանիքին: Սա է երջանկությունը»:

Ներսես Սեդրակյանը եւ Արփինե Իսրայելյանը


Նորաթուխ մայրիկը կարծում է, որ տղան հայրիկին է նման.«Լավ կլինի` ոչ միայն արտաքնապես նման լինի:): Հայրիկի կարգավիճակում Ներսեսը չի թերանում. շատ ուշադիր է, հոգատար, հնարավորության դեպքում միշտ օգնում է ինձ»:

Ներսես Սեդրակյանը եւ Արփինե Իսրայելյանը


Փոքրիկի խնամքի հարցում Արփինեն դժվարություններ չի կրում.«Գրեթե ամեն ինչ ինքնուրույն եմ արել հենց սկզբից, բայց տատիկներն ու պապիկները, իհարկե, օգնում են: Դժվար է միայն ժամանակի առումով, մնացած ամեն ինչ իր հունով ընթանում է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին