×


Արփինե Իսրայելյան.“Կյանքիս ընթացքում չորս անգամ եմ հարսի զգեստ կրել”

BRAVO.am-ն անդրադարձել է Առաջին ալիքի` 16 սերիայից բաղկացած “ԱԻՆ 911”-ին: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական աշխատանքների մասին ֆիլմաշարն ավարտվել է Արփինե Իսրայելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի մարմնավորած հերոսների ամուսնությամբ:):

Արփինե Իսրայելյանը


Ինչպես բոլոր դերասանները, Արփինեն եւս նկարահանվելուց առաջ ծանոթացել ու շփվել է ԱԻՆ աշխատակիցների հետ: Երիտասարդ դերասանուհին այս անգամ մարմնավորում է հաշմանդամություն ունեցող կենսախինդ մի աղջկա, որը նախարարությունում աշխատում է որպես հեռախոսավարուհի: Նրա խոսքով` իր կերպարը նախատիպ չունի, սակայն.“Կա մի աղջիկ, ում անունն է Քրիստինա, նրա հետ շփումն ինձ համար շատ օգտակար էր. նրա բնավորության որոշ գծեր տվել եմ իմ կերպարին: Կարծում եմ` ճիշտ ու չափավոր նկարված հեռուստաֆիլմ էր”:

Արփինեն, շփվելով հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, նկատել է, թե որքան կենսուրախ, ընկերասեր եւ ակտիվ են.“Նկարահանումների ընթացքում սայլակին նստելով` վերջում մոռանում էի, որ պետք է սայլակից վեր կենամ. ինչպես իմ կերպարն` Աստղիկն էր ասում` “Ես իմ սայլակի վրա ավելի ամուր եմ հենված, քան մյուսներն իրենց երկու ոտքի վրա: Շատ ուժեղ մարդիկ են, շատ բաներ կարելի է սովորել նրանցից”:

Արփինե Իսրայելյանն` ամուսնու` Ներսես Սեդրակյանի հետ


Արփինեն մեզ հետ զրույցում նշել է, որ “ԱԻՆ 911” ֆիլմաշարի համար չորրորդ անգամ է հարսի զգեստ կրել.“Մեկ անգամ հագել եմ ամսագրում լուսանկարվելու համար, երկու անգամ նկարահանումների ընթացքում եւ մեկ անգամ էլ իրական կյանքում:)”,-նշել է նա` հավելելով.“Ամուսնանալիս կարեւորում էի ոչ թե զգեստը, այլ իմ հոգեվիճակը եւ Աստծո օրհնությունը ստանալը, բայց կարծում եմ` յուրաքանչյուր աղջկա համար հարսի զգեստ կրելը ցանկալի է եւ սիմվոլիկ բնույթ է կրում: Հարսի համար իր երազանքներն ու հույզերը նաեւ արտահայտվում են այդ սպիտակ զգեստի միջոցով”:

Դերասանուհու ամուսինը` Ներսեսը, “ԱԻՆ 911” ֆիլմաշարի բեմադրող նկարիչն է. Արփինեն նկարահանվելու առաջարկներն առաջինը նրա հետ է քննարկում. “Նրան Աստղիկի կերպարը դուր էր եկել, ասում էր` ողջունելի է, որ նման հատկանիշներով աղջկա եմ մարմնավորելու: Նա կադրից դուրս էր աշխատում, բայց նկարահանման հրապարակում միասին էինք լինում”:

Արմեն Մարգարյանը եւ Արփինե Իսրայելյանը` "Երկուսը ճոճանակին" ներկայացման պրեմիերային


Արփինե Իսրայելյանը դեռ երկու տարի առաջ զբաղված էր “Երկուսը ճոճանակին” եւ “8 սիրագորով կանայք” ներկայացումներում, նշում է` նպատակ ունեն ռոմանտիկ կատակերգությունը խաղալ ՀՀ մարզերի թատերասերների համար.“Թատրոնն ինձ համար առանձնահատուկ է, շատ ժամանակ ու նվիրվածություն է պահանջում, չեմ կարող մատների արանքով նայել: Հիմա ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ եմ անցկացնում”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին