×


Բարեգործական համերգ` սահմանամերձ Այգեպար գյուղի երեխաների անվտանգության համար

“Room 118” ջազ խմբի երաժիշտներն օրերս բարեգործական համերգ են ունեցել երեւանյան անտի-սրճարաններից մեկում` սահմանամերձ Այգեպար գյուղի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցմանն օժանդակելու նպատակով:  Միջոցառում-դրամահավաքը նախաձեռնել էր Հայ օգնության ֆոնդի “Այո” հիմնադրամը:

Բարեգործական համերգ` սահմանամերձ Այգեպար գյուղի երեխաների անվտանգության համար


“Պատի կառուցումը, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 4000 քար, երեխաների առօրյան ավելի անվտանգ կդարձնի, իսկ նրանք արժանի են խաղաղ մանկության”,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է “Այո” հարթակի համայնքային ծրագրերի պատասխանատու Հելենա Մելքոնյանը:

Նա նշել է, որ տարբեր միջոցառումներ կազմակերպելուց հետո առաջին անգամ նաեւ համերգի միջոցով են փորձում համախմբել մարդկանց.“Պաշտպանիչ պատի համար հարկավոր է մոտ 6,5 միլիոն դրամ, առ այսօր հավաքվել է մոտ 1 միլիոն դրամ: Երբ այցելում ենք Այգեպար, Չինարի, Մովսես եւ սահմանամերձ մյուս գյուղերը, շատ ենք շփվում տեղացիների հետ, բարի ու բաց մարդիկ են եւ աջակցում են մեզ: Հույս ունենք, որ մեր ծրագրածն իրականություն կդարձնենք”:

Բարեգործական համերգ` սահմանամերձ Այգեպար գյուղի երեխաների անվտանգության համար


“Room 118”-ը երեկոյի ընթացքում հնչեցրել է էթնո-ջազ ստեղծագործություններ: Խմբի անդամներ բաս-կիթառահար Հակոբ Թորգոմյանը, սոլո-կիթառահար Արեգ Սուքիասյանը, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանը, ազգային գործիքներ նվագող Հայկ Կարապետյանը միմյանց հետ ծանոթացել են Երեւանի կոնսերվատորիայում եւ առաջին փորձերն արել են 118 լսարանում:).“Վստահեցնում եմ, եթե անհրաժեշտ լինի, նվագելու փոխարեն զենք կվերցնենք: Շատ վայրերում ենք նվագում, հնարավոր է` սահմանային գյուղերում էլ նվագենք”:

“Յուրաքանչյուր քար կյանքի գին ունի” խորագրով միջոցառման ընթացքում հյուրերն իրենց փոքրիկ ներդրումն են արել հանգանակությունների տուփում: “Այո”-ի ծրագրերի մասին տեղեկությունների համար այցելեք weareayo.org կայքը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` “Այո” հիմնադրամի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին