Art,
27 Հունիս 17
Բելլա Գրիգորյանցը՝ լինելով Ֆրիդա Կալո եւ Մոդիլիանի
 
 
0

Միայն մեյք-ափ եւ ոչ մի ֆոտոշոփ՝ դիմահարդար Բելլա Գրիգորյանն իր մարմնի վրա վերարտադրում է Վան Գոգի, Ֆրիդա Կալոյի, Մոդիլիանիի, Պիկասոյի, Վրուբելի եւ հայտնի այլ նկարիչների կտավները, ժամանակավորապես հայտնվում այլ դարաշրջանում, երկրում ու վերածվում բոլորովին ուրիշ ինքնության։ Լուսանկարիչ Անդրեյ Կեզզինի հետ նա կես տարի է՝ իրականացնում է «Մտնելով կտավի մեջ» նախագիծը։ Ամեն ինչ անում են ինքնուրույն. միասին ընտրում են կտավները եւ ստեղծում դրանց վերարտադրության համար անհրաժեշտ դեկորները։ Բելլան անում է դիմահարդարումը, որպես մոդել մի ակնթարթ հայտնվում նեոդասական հանրահայտ որեւէ կտավի մեջ, իսկ այդ պահը ֆիքսում է Անդրեյը՝ փորձելով ցույց տալ նախորդ դարերի տրամադրությունն ու մթնոլորտը։

BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում մեյք-ափ արտիստ Բելլա Գրիգորյանցը պատմել է «Մտնելով կտավի մեջ» նախագծի եւ առաջիկա ծրագրերի մասին։

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

-Ապրում ու ստեղծագործում եք Բեռլինում։ Ինչպե՞ս եք այդ քաղաքում հայտնվել եւ ինչո՞վ եք զբաղվում։

- Վաղուց էինք ցանկանում Գերմանիա տեղափոխվել եւ փորձել ամեն ինչ զրոյից ինքնուրույն սկսել։ Ամուսինս հետաքրքիր գործ գտավ, եւ մենք տեղափոխվեցինք։ Ես ֆրիլանս դիմահարդար եմ, այժմ տարբեր նախագծերում եմ աշխատում։

-Որքանով տեղյակ եմ, Հայաստանում ավարտել եք Հայ-ռուսական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Անցումը դեպի դիմահարդարում ինչպե՞ս տեղի ունեցավ։

-Դեռեւս առաջին կուրսից որպես դիզայներ էի աշխատում եւ չէի պատրաստվում ծրագրավորող դառնալ։ Ամեն տարի «Halloween»-ի ժամանակ իմ ու ընկերներիս համար փորձում էի շատ դժվար դիմահարդարում անել։ Սկզբում այն դարձավ հոբբի, հետո սկսեցի տարբեր միջոցառումների ժամանակ աշխատել։
Լինելով Ֆրիդա Կալո

-Համացանցում Ձեր եւ լուսանկարիչ Անդրեյ Կեզզինի «Մտնելով կտավի մեջ» (Into the Canvas) նախագիծը մեծ իրարանցում է առաջացրել։ Կպատմե՞ք՝ ինչպես գաղափարն առաջացավ։

-Նախորդ տարվա օգոստոսին Իսպանիայից Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարով բացիկ ստացա։ Նայեցի դրան եւ հասկացա, որ ցանկանում եմ դիմանկարները մարդկանց վրա վերարտադրել։ Խոսեցի Կեզզինի հետ ու պատմեցի ցանկությանս մասին։ Նա էլ առաջարկեց Ֆրիդայի դիմանկարը հենց ինձ վրա փորձել։ Մեքսիկացի նկարչուհին դարձավ մեր սեւագիրը, ուզում էինք հասկանալ՝ կարող ենք միասին աշխատել, թե՝ ոչ։ Արդյունքը տեսնելուց հետո Կեզզինն առաջարկեց բոլոր նկարներն ինձ վրա վերարտադրել։

-Ինչպե՞ս եք ընտրում նկարիչներին ու նրանց աշխատանքները։

-Մենք սկսել ենք հեշտ աշխատանքներից եւ ժամանակի ընթացքում անցում կատարել դժվար նկարներին։ Փորձել ենք տարբեր նկարներ գտնել, որպեսզի եւ մեզ, եւ դիտողին հետաքրքիր լինի։

-Ինչի՞ց է ամեն  ինչ սկսվում  եւ որքա՞ն ժամանակ է պահանջվում  մինչեւ վերջնական արդյունքին հասնելը։

-Օրինակ՝ Միխայիլ Վրուբելի «Դեւը նստած» նկարը մենք պատրաստել ենք մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Այն բոլոր նկարների մեջ ամենադժվարն ենք ստացել։ Նախապատրաստական աշխատանքները տեւում են այսպես՝ սկզբում կառուցում ենք դեկորը, այն տեւում է մոտ երեք օր։ Առաջին օրը գունավորում ենք, հետո նկարում հետին պլանը, վերջում լույսն ենք դնում։ Դրան հաջորդում է մոտ 6-8 ժամ տեւող գրիմն ու հագուստի պատրաստումը։ 2-3 ժամ էլ լուսանկարում ենք։
Լինելով Վրուբել

-Վերջնական արդյունքը ստանում եք առանց ֆոտոշոփի օգտագործման։ Թվում է, թե առանց այդ գործիքի հնարավոր չէ ստանալ այն, ինչ մենք տեսնում ենք։ Որտե՞ղ է թաքնված գաղտնիքը։

-Գաղտնիքը երկար տեւող աշխատանքն է։ Մենք մտածում էինք, որ Վան Գոգի նկարը շատ հեշտ կստացվի, բայց միայն չորս ժամ լուսանկարել ենք։ Եվ ես, եւ Կեզզինը ցանկանում էինք լավ արդյունք ստանալ ու մինչ ստացված արդյունքով բավարարվելը՝ երկուսով ժամերով աշխատել ենք։

-Ո՞րն է այս ամբողջ գործընթացի ամենադժվար պահը։

-Ես մոդել չեմ եւ երբեք նման նախագծերում չեմ աշխատել։ Այդ պատճառով էլ կարծում եմ՝ ինձ համար ամենադժվար պահը ժամերով ճիշտ նստելն է։

-Ի վերջո, ինչպե՞ս եք կարողանում մտնել նկարի մեջ։ Հե՞շտ է ստացվում արտահայտել այն հոգեվիճակն ու տրամադրությունը, որ զգում ենք բնօրինակները դիտելիս։


-Դիմահարդարման ընթացքում ես աստիճանաբար մտնում եմ կերպարի մեջ։ Այդպես, Մերիլին Մոնրոյի նկարահանման ընթացքում ես անընդհատ ծիծաղում էի, կոկետություն անում եւ չէի կարողանում կենտրոնանալ։ Իսկ Երբ Պիկասոյի նկարն էինք վերարտադրում, ես հիշում էի Երեւանի իմ սիրելի բարը, ընկերուհուս՝ իմ առջեւ նստած։ Ճիշտ է՝ մենք միասին երբեք աբսենտ չենք խմել։ Անհրաժեշտ է ուղղել այդ սխալը (ժպտում է,- հեղինակ)։ Լուսանկարիչն ինձ շատ էր օգնում։ Անդրեյն ինձ ճիշտ դիրքով էր նստեցնում, երբեմն նույնիսկ միլիմետրի ճշտությամբ, միացնում էր համապատասխան երաժշտություն։
Լինելով Վան Գոգ

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի աշխատանքը։ Ինչո՞ւ։

-«Լինելով Վան Գոգ» նկարն ամենից շատն եմ սիրում, որովհետեւ մնացած բոլոր նկարներում հնարավոր է ինձ ճանաչել, իսկ այստեղ ես ինձ բացարձակ նման չեմ։

-Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում ձեր աշխատանքներին։

-Ամեն օր տարբեր արվեստագետների կողմից նամակներ եմ ստանում։ Նրանք շատ ուրախ են, որ մենք այս նախագիծն իրականացնում ենք, քանի որ երիտասարդությունը սկսում է հետաքրքրվել, թե ով է այն նկարիչը, ում աշխատանքը վերարտադրել ենք։

-Նկարները վաճառվո՞ւմ են։

-Այո։ Շուտով կլինի սահմանափակ տպաքանակ։ Ամեն նկար կունենա տարբեր ձեւաչափեր ու կտպագրվի շատ լավ որակով։ Մենք պլանավորում ենք նաեւ Բեռլինում ցուցահանդես-վաճառքի մասնակցել։
Լինելով Մատիս

-Ի՞նչ նշանակություն ունի այս նախագիծն անձամբ Ձեզ համար։

-Մենք արել ենք այս նախագիծը երկուսով։ Շատ դժվար էր, բայց ստացվեց։ Սա ինձ համար մեծ մարտահրավեր էր։

-Ապագայում  ո՞ր նկարիչների աշխատանքների վերարտադրությանը սպասենք։


-Այժմ քննարկում ենք, բայց մեկն արդեն ընտրել ենք։ Միայն կարող եմ ասել, որ այն կլինի արտասովոր եւ կառանձնանա նախորդ աշխատանքներից։

Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Բելլա Գրիգորյանի արխիվից եւ Անդրեյ Կեզզինի

 
 
Լինելով Մոդիլիանի

Լինելով Մոդիլիանի

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Լինելով Մատիս

Լինելով Մատիս

Լինելով Ֆրիդա Կալո

Լինելով Ֆրիդա Կալո

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Լինելով Մոդիլիանի

Լինելով Մոդիլիանի

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Լինելով Ուորհոլ

Լինելով Ուորհոլ

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Բելլա Գրիգորյանցը եւ Անդրեյ Կեզզինը

Բելլա Գրիգորյանցը

Բելլա Գրիգորյանցը

Լինելով Ֆրիդա Կալո

Լինելով Ֆրիդա Կալո

Աշխատանքային դեկորները

Աշխատանքային դեկորները

Լինելով Մոդիլիանի

Լինելով Մոդիլիանի

Լինելով Վրուբել

Լինելով Վրուբել

Լինելով Պիկասո

Լինելով Պիկասո

Լինելով Վան Գոգ

Լինելով Վան Գոգ

Լինելով Ուորհոլ

Լինելով Ուորհոլ

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
41032 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: