2012-ի հունվարին Բեյոնսեն եւ Ջեյ Զին ծնողներ դարձան: Աստղային զույգն առաջնեկին անվանեց Բլու Իվի: Նրանք փոքրիկին հանրությանը ցուցադրեցին, երբ վերջինս արդեն մեկ ամսական էր: Ընդ որում` նախընտրեցին աղջկա առաջին լուսանկարները միլիոնավոր դոլարների դիմաց չվաճառել որեւէ ամսագրի եւ դրանք պարզապես հրապարակեցին սոցիալական ցանցերում:
Բեյոնսեն դստեր հետ
Եվ այսպես, մեկ տարի անց երգչուհին ցույց է տալիս` ինչքան է մեծացել դուստրը, այն էլ` իր մասին պատմող վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել վերջերս` Նյու Յորքում:
Բեյոնսեն
Բին նաեւ իր մանկական նկարն է հրապարակել: Առաջարկում ենք դիտել երկու լուսանկարն էլ եւ մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը:
Նշենք նաեւ, որ Բեյոնսեն դարձել է “The Gentlewoman” ամսագրի գարնանային համարի գլխավոր հերոսուհին: Սեւ-սպիտակ այս լուսանկարները հեղինակել է Ալասդիր ՄաքԼիլլանը:
Բեյոնսեն
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
7,906






