×


Բենը, Դիանան, Հայկն ու Լոլան` սիրային քառանկյունում :)

Երիտասարդ երգիչ Գեւորգ Սիրեկանյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: «Թող որ դողամ» երգի հիման վրա նկարահանված սիրային հոլովակում հանդես են գալիս Բեն Ավետիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դիանա Տոնոյանը եւ Լոլա Սարգսյանը: Գեւորգը BRAVO.am-ին հայտնել է, որ հերոսուհիներին ընտրելու համար մրցույթ էին հայտարարել:

Գեւորգ Սիրեկանյանը, Լոլա Սարգսյանը, Բեն Ավետիսյանը, Դիանա Տոնոյանը եւ Հայկ Հովհաննիսյանը


«Այն մեծ արձագանք ստացավ. թեեւ հերոսուհու էինք փնտրում, նաեւ տղաներից նամակներ ստացանք:): Արդյունքում որոշեցինք երկու հերոսուհի ունենալ, մյուս մասնակիցներն էլ հնարավորություն ստացան նկարահանվել զանգվածային տեսարաններում»,-ասել է երգիչը եւ հավելել, որ Բենին ու Հայկին ինքն է առաջարկել նկարահանվել.«Նրանք իմ ընկերներն են ու սիրով համաձայնեցին»:

Գեւորգ Սիրեկանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Հեղինակային նոր երգով Գեւորգն իր ապրումներն է ներկայացնում, ասում է` ինքն իրեն չի դավաճանում, իսկ գործիքավորումը վստահել է Գեւորգ Հովհաննիսյանին. «Մեղեդային երգ է՝ բարի սիրո պատմություն, սակայն դավաճանություն դրվագ էլ կա»:

Բեն Ավետիսյանը


Տեսահոլովակի ռեժիսորը Վահան Կարապետյանն է, նկարահանումներն իրականացվել են Երեւանում եւ Ստեփանավանում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին