×


Բեն Ավետիսյանի անակնկալներով լի 26-ամյակը

Բեն Ավետիսյանը երեկ դարձել է 26 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ դերասանը նախապես խնջույք չէր ծրագրել, սակայն ընկերներն ամեն բան արել են իր փոխարեն.«Ավանդույթի համաձայն՝ կեսգիշերին ընկերներս մեր տուն եկան տորթով, հրավառությամբ, եւ միասին նշեցինք»,-BRAVO.am-ին պատմել է նա:

Բեն Ավետիսյանի 26-ամյակին


Տարեդարձի օրը Բենը օրեր առաջ իր քավորությամբ մկրտված երեխաներին հանել է մյուռոնից.«Քանի որ օրը համընկավ, ոչինչ չէի ծրագրել: Սանիկներիս հայրն առաջարկեց ընտանիքներով ձուկ ուտելու գնալ: Չեք պատկերացնի՝ այդ ընթացքն ինչքան երկար տեւեց. հազար ու մի պատճառով հետաձգվում էր տնից դուրս գալը, իսկ հետո տաքսին այնքան դանդաղ էր վարում, որ անտրամադիր հասանք ռեստորան, որտեղ էլ ինձ մեծ անակնկալ էր սպասվում»,-պատմել է հոբելյարը եւ հավելել.«Փաստորեն, այդ ամենն արվում էր, որ իմ բոլոր ընկերները, ծանոթներն ու հարազատ մարդիկ հասցնեին հավաքվել մի վայրում: Իսկապես, չէի սպասում նման օր ունենալ, շատ հաճելի էր»:

Բեն Ավետիսյանի 26-ամյակին


Տորթի մոմերը փչելիս դերասանը ոչ թե երազանք է պահում, այլ ծրագրում է հաջորդ քայլը.«Ինձ համար երազանքներ չկան, նպատակ լինի՝ իրագործեմ: Օրվա ընթացքում մի քանի անգամ եմ տորթի մոմեր փչել ու շատ նպատակների մասին եմ մտածել: Այս տարի, կարծում եմ, շատ անելիքներ ունեմ»:

«Երանի» սերիալի ավարտից հետո Բենը համագործակցության մի քանի առաջարկ է ստացել, իսկ թե դրանցից որը կընդունի եւ առաջիկայում ինչ դերով կներկայանա հեռուստադիտողին, կպատմենք ավելի ուշ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Բեն Ավետիսյանը

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին