×


Բեն Ավետիսյան.«Ոչ մի հարուստ իր աղջկան խուլիգանի հետ չի ամուսնացնի»

Բեն Ավետիսյանի համար ամառն աշխատանքային է անցնում: «Երանի» սերիալի ավարտից հետո դերասանն առաջարկ է ստացել նկարահանվել «Կենտրոն» հեռուստաընկերության նոր սերիալում: Թե ինչով է առաջարկը գրավել իրեն, ինչ կերպարով հանդես կգա, Բենը պատմել է BRAVO.am-ին:

Բեն Ավետիսյանը


«Մոտ օրերս կմեկնարկեն նկարահանումները, իսկ նոր դերով դիտողներին կողջունենք օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի 1-ին»,-ասել է դերասանը եւ հավելել.««Երանի» սերիալի ավարտից հետո մի քանի առաջարկ ստացա, բայց ամենաշատն այս մեկը հետաքրքրեց ինձ, այս կերպարը տարբերվում է նախորդներից»:

Բեն Ավետիսյանը


Սերիալի անվանումը դեռ աշխատանքային է, պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, ռեժիսորը՝ Վահե Սայանը: Բենն այս սերիալում եւս մարմնավորում է գլխավոր հերոսին.«Իսկ հերոսուհին հեռուստադիտողին անծանոթ աղջիկ է, նրա մասին շատ բան ասել չեմ կարող: Իմ կերպարն աղքատ տղա է՝ Ալենը, ով, կարելի է ասել, տան տղա չէ, դրսի կյանքով է ապրում: Բացի սոցիալական խնդիրների, արդարության, ծնողների առողջության համար պայքարը, նա ստիպված է լինում նաեւ իր սիրո համար պայքարել, քանի որ ոչ մի հարուստ իր աղջկան խուլիգանի հետ չի ցանկանա ամուսնացնել»,-պատմել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Բենի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW