×


Բուլղարիայում ի՞նչ առաջարկ է մերժել Նաիրա Մովսիսյանը :)

Նաիրա Մովսիսյանը Բուլղարիայում անցկացրած 10-օրյա հանգստի ընթացքում հասցրել է լողալ, արեւահարվել, գնումներ կատարել, այցելել տեսարժան վայրեր եւ երգել տեղի ռեստորաններից մեկում:): Դերասանուհին իր մայրիկի հետ եղել է Վառնայում եւ Բալչիկում:

Նաիրա Մովսիսյանը 10-օրյա հանգիստ է վայելել Բուլղարիայում


Նա BRAVO.am-ին տրամադրել է իր արձակուրդային լուսանկարները եւ, որպես զբոսաշրջիկ, ներկայացրել տպավորությունները.“Խորհրդային միության շունչը շատ էր զգացվում: Բացի մեզնից ու հայ մի զույգից, որոնց հետ մտերմացանք, հանգստացող այլ հայրենակիցներ չկային: Բուլղարացիները բարեհամբույր ու կիրթ են, ամեն մեկն իր գործով է զբաղված, ամեն ինչ շատ կազմակերպված է: Միակ բացասական երեւույթն այն էր, որ առեւտրականները հաճախ խաբում էին”:

Դերասանուհին նշել է, որ առաջին անգամ է ուղեւորության մեկնել մայրիկի հետ. “Հրաշալի օրեր անցկացրինք: Ծնողներն իրենց կյանքը նվիրում են մեզ, բայց մեծանալով մոռանում ենք այդ մասին: Նա ինձնից լավ ուրախացավ եւ լիցքաթափվեց:): Օգոստոսի վերջին կրկին կայցելեմ Բուլղարիա, բայց արդեն ընկերուհուս հետ”:

Նաիրա Մովսիսյանը 10-օրյա հանգիստ է վայելել Բուլղարիայում


Բուլղարական ռեստորաններից մեկում Նաիրան ոչ միայն ճաշել է, այլեւ իր ցանկությամբ փոխարինել երգչին:).“Ռուս երիտասարդները, որոնք պարում էին իմ կատարումների ներքո, վերջում վարդեր նվիրեցին` ասելով, թե շնորհակալ են մեր ազգից, որ ինձ ունի: Դժվարանում եմ նկարագրել ապրումներս, մանավանդ, որ ազգիս համար դեռ ոչինչ չեմ արել: Նույնիսկ առաջնակարգ հյուրանոցներից մեկում որպես երգչուհի աշխատելու առաջարկ արեցին, բայց ժպտալով մերժեցի”:

Զբոսաշրջիկների ավտոբուսում եւս դերասանուհին երգել է.“Հայ նորապսակների հետ հայկական երգեր էինք կատարում, հետո անցանք ռուսական ռոմանսներին: Երբ ռուսներից մեկը խնդրեց Պուգաչովայի երգացանկին չանդրադառնալ, հորդորեցի հարգել իր ազգի կենդանի լեգենդին: Հիասթափվել էի, որ իրենց երգչուհուն վատաբանում են օտարների մոտ”:

Նաիրա Մովսիսյանը 10-օրյա հանգիստ է վայելել Բուլղարիայում


Ովքեր արտերկիր մեկնելու հնարավորություն չունեն, Նաիրան նրանց այլընտրանք է առաջարկում.“Հասկացել եմ, որ հանգիստն այնքան էլ կապ չունի գումարի հետ: Դժվար չէ գտնել մատչելի լողավազան կամ այցելել բարեկամներից մեկի գյուղական տուն: Երբ կա ցանկություն, տարբերակներ ու միջոցներ կգտնվեն: Ամեն շաբաթ ընկերներով հավաքվում եւ մեր ժամանցը հետաքրքիր ենք դարձնում”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին