×


Գալա համերգներ` “X Factor 2”-ում

“X Factor 2”-ին հետեւողներն արդեն տեղյակ են, որ այս շաբաթվանից մեկնարկել է գալա համերգների փուլը, իսկ մրցում են նախորդ փուլերը հաղթահարած 12 մասնակից: Նախագծի կազմակերպիչներն առաջիկա եթերների ընթացքում խոստանում են ավելի շքեղ բեմ, լուսավորություն ու բեմադրություններ:

“Dimonds” բենդը


“Շատ անակնկալներ ենք պատրաստել մեր հեռուստադիտողների համար: Հյուրընկալելու ենք նախորդ եթերաշրջաններից արդեն ծանոթ ու սիրված կատարողների, ինչպես նաեւ “X Factor 2”-ի նախնական փուլերը չհաղթահարած մասնակիցներին”,-նշել է նախագծի պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը` տեղեկացնելով, որ փոխվել է ժյուրիի կազմը. “դատավորների” դերում հանդես են գալիս Անդրեն, “վիտամինցի”  Գարիկ Պապոյանը, Նաիրա Գյուրջինյանը եւ Գիսանե Պալյանը, որոնց թիմերն էլ մրցելու են այս գալա համերգների ընթացքում:

Անդրեն, Գիսանե Պալյանն ու Գարիկը


“Լարված են ոչ միայն մեր մասնակիցները, այլեւ ժյուրիի անդամները: Մենք գիտենք, թե ովքեր են մեր մասնակիցները, գիտենք, թե ինչ ունակություններ ունենք, բայց պատասխանատվության զգացումն այնքան մեծ է, որ սպասելիքների առումով կասկածներ կան: Լարվածությունը մեծ էր հատկապես առաջին համերգին, իսկ հաջորդների ժամանակ ավելի վստահ կլինենք, որովհետեւ կիմանանք` ինչ թերությունների վրա է պետք աշխատել”,- ասել է Գարիկը:

"International" բենդը


Անդրեն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ 2-րդ գալա համերգի համար իր թիմի հետ պատրաստել են աչք շոյող եւ Հայաստանում դեռեւս չարված բեմադրություններ.“Աղջիկների երգերի ընտրությամբ, բեմադրություններով, հագուստով, սանրվածքով, մի խոսքով` ամեն ինչով ինքս եմ զբաղվում, իսկ մեզ հետ աշխատող պրոդյուսեր Աննա Թադեւոսյանն այդ ամենը դարձնում է իրականություն”:

Խոսլեով առաջին գալա համերգի մասին` ժյուրիի այս անդամը նշել է, որ բոլոր մասնակիցները ներկայացրել են 2012 թվականի հիթերից. “Իմ թիմի երգչուհիները հանդես եկան տարբեր ոճերում. բավական դժվար խնդիր էր դրված Մարիաննա Շանոյանի առջեւ, որն իր ներկայացրած էքստրեմալ շարժումները սովորել է մեկ ու կես օրում: Պարային դժվարություններ է հաղթահարել նաեւ Կարինա Խաչատրյանը, իսկ Լենա Ղազարյանի ելույթի համար լուսային շոու էինք բեմադրել”:

Մարիաննա Շանոյանը


Անդրեն ասել է, որ առաջնահերթ է համարում բեմում 21-րդ դարի շունչ եւ հետաքրքիր շոու ապահովելը. “Ես չափից շատ  խիստ եմ իմ մասնակիցների հետ: Ցանկանում եմ տեսնել բեմը  հարգող արտիստների, այլ ոչ թե այն չգնահատող անծանոթների: Այն մեծ դպրոցը, որ անցել եմ 18 տարվա ընթացքում, եւ փորձառությունս այսօր կիսում եմ մասնակիցների հետ”: 

Անդրեն


“X Factor 2”-ը կավարտվի 12 գալա համերգից հետո` մայիսի վերջին: Պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը նշել է, որ դեռեւս գաղտնի են պահում` ինչ մրցանակ են հանձնելու հաղթողին, նաեւ հավելել է, որ իրենց հիացնում է նախորդ եթերաշրջանում առաջին տեղը զբաղեցրած Վրեժ Կիրակոսյանի հաղթական ուղին եւ ստեղծագործական գործունեությունը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Շանթ” հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին