×


“Գաղտնի” ամուսնացած Գարիկը մեղրամիս է վայելում Դուբայում :)

Գարիկ Պապոյանն օրերս պաշտոնապես լքել է ամուրիների շարքերը, ներկայում էլ կնոջ հետ Դուբայում վայելում է մեղրամիսը ;): Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, օգոստոսի 27-ին նա հավերժ սիրելու ու հավատարմության խոստում է տվել “X Factor” նախագծին մասնակցած  “Mars On” խմբից Մարիաննային:

"Վիտամինցի" Գարիկն ամուսնացել է


Քանի որ զույգը փորձել է գաղտնի պահել սիրային հարաբերությունները` հեռու մնալով տեսախցիկներից ու լրագրողներից, եւ պսակադրության օրը նույնպես բոլոր ներկաներին արգելված է եղել տեսալուսանկարահանել միջոցառումը, հարսանեկան լուսանկարներ դեռեւս չենք կարող ներկայացնել, փոխարենը որոշակի մանրամասներ կպատմենք Գարիկի եւ Մարիաննայի հարսանեկան խնջույքից, որոնց մասին տեղեկացել ենք նրանց մոտ կանգնած աղբյուրներից:):  

Եվ այսպես, նորապսակներն Աստծո օրհնությունը ստացել են  Պտղնու “Բելաջիո” համալիրի բակում, որը հատուկ արարողության համար զարդարված է եղել գեղեցիկ ծաղկեփնջերով: Գարիկն ու Մարիաննան փոխանակվել են ամուսնական մատանիներով, գինի են խմել, ապա շարունակել ուրախությունը համալիրի ներսում: Նշենք, որ հումորիստի ընտրյալը հարսի սպիտակ ավանդական զգեստով է ներկայացել հյուրերին:
 
Հարսանիքին ներկա են եղել զույգի ընտանիքների անդամները, հարազատներն ու ընկերները: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից խնջույքին ներկա են եղել “վիտամինցինրը” եւ մտերիմ այլ մի քանի հայտնիներ:): Նորապսակներին երգ է նվիրել Արամ Mp3-ը: Հյուրերն ուրախացել են հայկական եւ դիսկո երաժշտության ներքո:

Աստղիկ Սաֆարյանը, Գարիկն ու ընտրյալը՝ Մարիաննան, եւ Համեստ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը հիացած է :)

Գարիկ Պապոյանի հարսանիքին ներկա է եղել նաեւ Աստղիկ Սաֆարյանը, որն էլ BRAVO.am-ի հետ զրույցում եւս կիսվել է իր տպավորություններով եւ կրկին բարեմաղթանքներ հղել: Ներկայացված լուսանկարները, որտեղ Սաֆարյան քույրերն են Գարիկի եւ վերջինիս սիրելիի ընկերակցությամբ ֆիքսվել են Ֆրանսիայում:): 

“Անկեղծ ասած, եկել էի այլ ընկերներիս հարսանեկան արարողություններին մասնակցելու, բայց ժամանմանս օրը զանգահարեցի Գարիկին, նա շատ ուրախացավ, որ եկել եմ Երեւան եւ հետեւյալն ասաց. “Չես պատկերացնի՝ ինչքան լավ ժամանակ ես եկել, ամսի 27-ին հարսանիքս ա”…  Հետո ինձ հրավիրեց “Վիտամին” ակումբ որպես հյուր, այդ օրն էլ ջերմ եւ սրտանց հրավիրեց իր հարսանեկան արարողությանը”,-նշել է Աստղիկ Սաֆարյանը:

Գարիկը կնոջ՝ Մարիաննայի հետ եւ Աստղիկ Սաֆարյանը


Գարիկի եւ Մարիաննայի տարոսիկները՝ ռետրո-կասետներ :)


Երգչուհուն հատկապես գրավել են տարոսիկները:). “Հարսանիքը շատ գեղեցիկ էր կազմակերպված: Իհարկե, ես մինչեւ վերջ չկարողացա մնալ, քանի որ հենց այդ գիշեր մեկնելու էի Բարսելոն, բայց շատ գեղեցիկ էր ամեն ինչ. հնչում էր միայն որակյալ երաժշտություն, հումորային հիանալի մթնոլորտ էր եւ շատ ուրախ տրամադրություն:): Հիացել էի տարոսիկների օրիգինալ գաղափարով, որոնք ռետրո-կասետների տեսք ունեն… Ես անչափ ուրախ եմ իմ մտերիմ ընկեր  Գարիկի եւ Մարիաննայի համար, նրանց ի սրտե մաղթում եմ երջանկություն եւ համերաշխ միասնություն:)”:

Նշենք, որ 27-ամյա Գարիկ Պապոյանն ու 21-ամյա Մարիաննան սկսել են հանդիպել մոտ 1 եւ կես տարի առաջ: Զույգը ծանոթացել է “X-Factor” նախագծի շրջանակում:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներ Գարիկին եւ Մարիաննային: Երջանիկ եղեք:):

 BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին