×


Գայանե Ավետիսյանը՝ ինչպիսին կա

Գայանե Ավետիսյանն այլեւս չի նկարահանվում «Դոմինո» սիթքոմում, փոխարենն ընդգրկված է նոր՝ 25 մասանոց հեռուստանովելում, որի մասին առաջինը հայտնել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ նոր ֆոտոշարքը:

Գայանե Ավետիսյանը


Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք հնարավոր է շարունակի խաղալ հումորային նախագծում, քանի որ, ըստ սցենարի, նրա կերպարն այս շրջանում բացակայում է երկրից.«Սցենարիստի եւ պրոդյուսերի հետ հասկացանք, որ այս եթերաշրջանում կերպարս չէր կարող զարգանալ եւ ավելի լավ կլիներ՝ մեկնի երկրից:): Հետագայում չեմ ակրող ասել, թե ինչ կլինի»:

Գայանե Ավետիսյանը


Գայանեն նոր դերով կներկայանա հեռուստադիտողին սեպտեմբերից. «Արդեն սկսել եմ նկարահանվել. բիզնես լեդիի կերպարում եմ: Շատ մանրամասներ առայժմ չեմ կարող փոխանցել»,-նշել է նա եւ հավելել, որ նոր նախագիծը կցուցադրվի «Արմենիա TV»-ով.«Առաջարկն ընդունելիս հաշվի եմ առել, թե ինչ դերով եմ հանդես գալու, ինչպիսի զարգացումներ է ունենալու կերպարս: Ուրախալի է, որ Հայաստանում նկարահանվում են մի քանի մասից բաղկացած հեռուստանովելներ, որոնք հնարավորություն են տալիս դերասանին իրեն ցույց տալ եւ, միեւնույն ժամանակ, չսպառվել»:

Գայանե Ավետիսյանը


Գայանեի խոսքով՝ նոր ֆոտոշարքը կերպարային չէ, ներկայացել է այնպիսին, ինչպիսին կա.«Փորձել ենք արտահայտել այն ամենն, ինչ իմ ներսում է: Այս լուսանկարներում արդեն մազերիս գույնը մուգ է: Ժամանակի ընթացքում սիրում եմ փոփոխություններ անել, սակայն կարծում եմ՝ դեռ շիկահեր օրեր կլինեն իմ կյանքում:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին