×


Գարիկը` կնոջ հետ, Սոֆին, Անդրեն եւ ուրիշներ` Արամ MP3-ի բենեֆիսին :)

Արամ MP3-ի “եվրատեսիլյան” պրոմոարշավի մեկնարկից առաջ “վիտամինցիների” մասնակցությամբ երեկ` մարտի 27-ին, տեղի է ունեցել հումորիստ-երգչի բենեֆիսը, որին ներկա են եղել երգիչներ Անդրեն, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը եւ հայտնի այլ հյուրեր:

Վիտամինցիները ներկայացնում են սկետչերից մեկը


Գարիկը, ողջունելով հանդիսատեսին, հայտնել է, որ նկարահանումը տարբերվելու է նախորդներից.“Այսօր հատուկ օր է, բոլորս միասին վերհիշելու ենք Արամ MP3-ի անցած ճանապարհը: Այսօր Արամի հուշ-երեկոն է:)”: Հեռուստատարբերակում կդիտեք, թե ինչպես է Արամը սերենադ երգում, փորձում Երեւանի կոնսերվատորիա ընդունվել, ներկայացնում ռաբիս երգերից “Մայրիկ”-ի քավեր տարբերակը եւ այլ սկետչեր:

Արամ MP3-ն եւ Տիկոն ներկայացնում են սկետչերից մեկը

Արմուշը, Վաչեն եւ Տիկոն


Երեկոյին ներկա էին ինչպես հումորիստների գործընկերները, մտերիմները, այնպես էլ կանայք: MP3-ի կինը` Աննա Մարգարյանն, ամուսնու գրեթե բոլոր ելույթներին նրա կողքին է: Անկախ այն հանգամանքից` Արամը երգում է, թե հումորային համար ներկայացնում, նա միշտ ոգեւորում է ամուսնուն: Աննան “եվրատեսիլյան” “Not Alone”-ն առաջին լսողներից մեկն է, BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ շատ է հավանում երգը.“Սկզբում այն ավելի երկար էր, բայց մրցույթի կանոնների պահանջով կրճատվեց ու դարձավ 3 րոպե: Երբ դեռ միայն երաժշտությունն էր, Արամն իր սովորության համաձայն, անգլերեն բառեր մտցնելով, լա-լա-լա-ով երգում էր, իսկապես հավանել էի”:

Արամ MP3-ին` կնոջ հետ


“Vitamin” ակումբի ռուսաստանյան շրջագայությանն Աննան չի մեկնի, բայց “Եվրատեսիլ”-ի ընթացքում ամուսնու կողքին կլինի.“Երեխային երկար ժամանակով մենակ չթողնելու համար պրոմոարշավին չեմ մեկնի: Այս օրերին ակնհայտ զգացվում է, որ Առնոն շատ է կարոտում իր հայրիկին. Արամն օրերով երեխային չի տեսնում, ժամանակի սղության պատճառով միմյանց հետ հեռախոսով են շփվում: Կարծում եմ` որդիս ծանր չի տանի հայրիկի մեկնելը, երեւի մտածում է` պապան վաղուց է գնացել, բայց Արամն է անհանգստանում, որ չի հասցնում նրան ժամանակ տրամադրել: Մեր տղան շատ է սիրում “skype”-ով զանգել, այդպես կշփվեն մինչեւ մրցույթի ավարտը:)”:

Գարիկը` կնոջ հետ


Ի դեպ, Արամ MP3-ի բենեֆիսի ավարտին տեղի ունեցավ անակնկալ, որի մանրամասները BRAVO.am-ը կներկայացնի օրեր անց:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին