×


Գերմանիայի պատվիրակի պատասխանը Արծվիկի մարտահրավերին

Արծվիկը ֆլեշմոբ է սկսել: Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ»-ի այս տարվա մասնակիցներին հրավիրել է տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Երգչուհին կատարել է գերմանական ժողովրդական երգ եւ առաջին մարտահրավերը նետել Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինային:



«Մարտահրավեր եմ նետում մրցույթի այս տարվա մասնակիցներին (եւ ոչ միայն) երգել հայկական ազգային երգ»,-նշել է Արծվիկը եւ հույս հայտնել, որ Լեւինան հավանել է իր կատարումը. «Ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:

Լեւինայի պատասխանը շատ չի ուշացել: Երգչուհին ընտրել է «Կաքավիկը»: Նրա կատարումը ներկայացնում ենք ստորեւ:  



BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW