×


Գեւորգ Գրիգորյան. “Ամեն դեպքում ես ու Նաստյան կամուսնանանք Հայաստանում”

“Շանթ”-ի “Կոտրված սրտեր” սերիալում Նարեկի եւ Լիլիթի դերակատարներ Գեւորգ Գրիգորյանի եւ Նաստասյա Գոլովկոյի սիրո պատմությունը ներկայացրել ենք  տարեսկզբին: Այս անգամ նրանց անդրադառնալու առիթը դերասանի ծննդյան տոնն է. երեկ Գեւորգը դարձել է 24 տարեկան: 

Նաստասյա Գոլովկոն եւ Գեւորգ Գրիգորյանը


Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տարեդարձը նշել է ընտանիքի եւ մտերիմների հետ, սակայն իր կողքին չի եղել սիրելին.“Նաստյան արտերկրում է, արդեն շնորհավորել է, իսկ նվերը կմատուցի մեր առաջին իսկ հանդիպմանը:): Ծննդյանս օրերին փոքր-ինչ տխրում եմ. մեծանում ենք…”:

Գեւորգ Գրիգորյանը


Գեւորգ Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ այսուհետ մասնագիտական գործունեություն կծավալի Հայաստանից դուրս.“Չեմ ցանկանում մինչեւ կյանքիս վերջ խաղալ սերիալներում կամ լինել թամադա: Այսօր երեկոյան մեկնում եմ Մոսկվա, որտեղ համագործակցում եմ “Մոսֆիլմ” կինոկենտրոնի հետ: Նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է հունվարին”:

Նաստասյա Գոլովկոն


Մեր հարցին, թե բնակավայրի փոփոխությունը որեւէ կերպ կազդի այս տարի ամուսնանալու պլանների վրա, դերասանը հետեւյալն է պատասխանել.“Կարծում եմ` ամեն դեպքում Հայաստանում կպսակադրվենք, չնայած չի բացառվում, որ արարողությունն իրականացնենք Ռուսաստանում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գեւորգ Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին