BRAVO.am-ի հրապարակած նոր լուսանկարում ակնհայտ է, որ Գեւորգ Մարտիրոսյանը դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Երգիչը մեզ հետ զրույցում չի հերքել, որ վիրահատել է քիթը, նաեւ նշել է գլխավոր պատճառը:
Գեւորգ Մարտիրոսյանը
«Մոտ քսան օր առաջ եմ վիրահատել քիթս, քանի որ միջնապատի խնդիր ունեի ու դժվարանում էի շնչել»,-ասել է նա եւ պարզաբանել, թե ինչու է փոփոխել քթի ձեւը. «Դե, պառկում-պառկում էի, որոշեցի միանգամից նաեւ պլաստիկ վիրահատություն անել»:
Գեւորգ Մարտիրոսյանը
Ի դեպ, Գեւորգն ասել է նաեւ, որ առաջին անգամ է քթի վիրահատության դիմել. «Հազարից մեկն է նկատում փոփոխությունը: Նորմալ է, հավանում եմ: Մի քանի օր էր պետք նոր քթիս սովորելու համար. արդեն հարմարվել եմ»:
BRAVՕ.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ երգչի անձնական արխիվից


×
26,432






