×


Գի Մանուկյանը` Դեւիդ Բեքհեմի եւ Սերժ Թանգյանի հետ հանդիպումների մասին :)

Լիբանանահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Գի Մանուկյանն այս օրերին զբաղված է իր նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներով: Նյու Յորքում գտնվող երաժիշտը BRAVO.am-ին ասել է, որ հույս ունի մինչեւ տարեվերջ այն ներկայացնել հանրությանը.““Nomad”-ը լինելու է լավագույն ալբոմը, որը երբեւէ ունեցել եմ”:

Գի Մանուկյանը


Գին մեր նախորդ զրույցի  ընթացքում ցանկություն էր հայտնել այս ամռանն իր երաժշտությունը մատուցել նաեւ երեւանյան հանդիսատեսին, բայց ինչպես նշել է, հայրենիքում ելույթ ունենալու հստակ պլաններ դեռեւս չկան.“Կարծում եմ` հաջորդ տարի անպայման կգամ` ինձ հետ բերելով նոր ձայնասկավառակս”:

Սերժ Թանգյանը եւ Գի Մանուկյանը կնոջ հետ


Չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին` դաշնակահար-կոմպոզիտորը բաց չի թողել հուլիսի 29-ին Հոլիվուդում կայացած “System of a Down”-ի համերգն ու հանդիպել է ռոք-խմբի անդամներին: Հետաքրքրվեցինք` արդյոք երաժիշտը միտք չունի համագործակցել իր լավ ընկեր ու աշխարհահռչակ ռոքեր Սերժ Թանգյանի հետ.“Ոչ ոք չգիտի` ինչ կլինի ապագայում:)”:

Դեւիդ Բեքհեմը եւ Գի Մանուկյանը կնոջ հետ


Ի դեպ, Գի Մանուկյանն այս ամռան ընթացքում եւս մեկ հետաքրքիր հանդիպում է ունեցել` այս անգամ անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ.“Հանդիպել էինք զարմիկիս տանը: Վերջինս նրա ընկերներից է”,-պատմել է երաժիշտն ու հավելել. “Դեւիդը հիասքանչ անձնավորություն է: Շատ պարզ է ու համեստ”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գի Մանուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին