Գնել Ուլիխանյանի աշխատանքային նորությունների մասին արդեն պատմել ենք: Դերասանը մեզ հետ զրույցում նաեւ հայտնել էր, որ սիրտը զբաղված է: Եվ ահա, ներկայացնում ենք զույգի համատեղ առաջին ֆոտոշարքը, որն արվել է հատուկ BRAVO.am-ի համար:
Գնել Ուլիխանյանը` ընկերուհու հետ
Զույգը լուսանկարահանման համար միանման էր հագնվել` աշնանային երանգներին համապատասխան: Նրանց խոսքով` երբ միասին որեւէ տեղ են հրավիրված լինում, փորձում են հագուստով էլ ներդաշնակ ներկայանալ:):
Գնելի ընտրյալը 23-ամյա Աննան է, ով ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մեկ տարվա ընկերությունից հետո սիրահարները պատրասվում են օրինականացնել հարաբերությունները:
Գնել Ուլիխանյանը` ընկերուհու հետ
Դերասանի խոսքով` նշանադրությունը սարերի հետեւում չէ.«Հստակ ժամանակ չենք ուզում նշել, քանի որ հնարավոր է` այն անակնկալ լինի նույնիսկ մեր հարազատների համար»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
11,218







