×


Գնել Ուլիխանյանի եւ կնոջ գունեղ նոր ֆոտոշարքը

Գնել Ուլիխանյանն ու կինը՝ Աննա Դալլաքյանը, օրերս հայտնվել են ծաղկառատ դաշտավայրում, իսկ արդյունքում ունեն գեղեցիկ նոր լուսանկարներ:): Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքի՝ դեռեւս չհրապարակված կադրերը, նաեւ պատմել է իր աշխատանքային զբաղվածության մասին:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


«Լուսանկարահանման հատուկ առիթ չկար, պարզապես Արտաշատի ճանապարհին տեսնելով այս գեղեցիկ ծաղիկներով տարածքը՝ կինս առաջարկեց ֆոտոշարք ունենալ»,-ասել է Գնելը եւ հավելել.«Շատ հեշտ ու մի շնչով անցավ. լուսանկարչի հետ նախկինում էլ համագործակցել ենք: Լավ նկարահանմանն օգնեց նաեւ եղանակը»:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Խոսելով իր գործունեության մասին՝ դերասանը նշել է, որ օրերս ավարտել է նկարահանումները «Սահմանին 2» բազմասերիանոց ֆիլմում, շարունակում է աշխատանքը թատրոնում, որտեղ ամեն ինչ իր հունով է ընթանում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուիզայի

Կարդալ ավելին

Quality Sign BW