×


Գնել Ուլիխանյանի հարսանիքի լուսանկարներն ու հետաքրքիր դրվագները

Գնել Ուլիխանյանն ու Աննա Դալլաքյանն այսուհետեւ կապված են ամուսնական թելերով: Դերասանն ու ընտրյալը երեկ ամուսնացել են` կազմակերպելով փոքրիկ հարսանեկան խնջույք մտերիմ մարդկանց շրջապատում:

Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի պսակադրությանը


Մինչ երեւանյան ռեստորաններից մեկում իրենց միությունը տոնելը` Գնելն ու ընտրյալը պսակադրվել են Սուրբ Սարգիս եկեղեցում: Փեսան խորանի առջեւ սպասել է հարսին, ով տաճար է մտել հայրիկի ուղեկցությամբ: Զույգի քավորը դերասան Արամ Հովհաննիսյանն է:

«Փոքրիկ խնջույք էինք կազմակերպել, շատ լավ է անցել»,-BRAVO.am-ին պատմել է Գնելը` նշելով, որ հարսանյաց սրահի ձեւավորմամբ զբաղվել է կինը: Նրանք տորթը կտրել են բաց երկնքի տակ, հենց այդ ժամանակ էլ Աննան մեծ նվեր է ստացել` ավտոմեքենա հայրիկի կողմից:

Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքյանն ամուսնացել են


Հարսանեկան խնջույքը վարել է Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: Նորապսակներին իրենց կատարումներով շնորհավորել են Նարեկ Բավեյանը, Գայա Արզումանյանը, Իսկուհի Հովհաննիսյանը եւ այլ երգիչներ: Հյուրերի թվում են եղել Մոսո Կարապետյանը, Լեւս Դավթյանը, ով նաեւ ստանձնել է ազաբի պարտականությունները:):

Մոսո Կարապետյանն ու կինը` նորապսակների հետ


Հարսանեկան ճամփորդության համար Գնելն ու Աննան ընտրել են Իսպանիան:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով ամուր ընտանիք, հարատեւ սեր եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին