×


Գոհար Հարությունյանը՝ երեխաների հետ

Գոհար Հարությունյան.«Փորձել էի թաքցնել, որ երկվորյակ եմ ունենալու»

Գոհար Հարությունյանն այսուհետ հինգ երեխայի մայր է: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհին հոկտեմբերի 14-ին երկվորյակ է ունեցել` աղջիկ եւ տղա: BRAVO.am-ի հետ զրույցում բազմազավակ մայրիկը նշել է, որ ինքն ու փոքրիկներն իրենց լավ են զգում:

«Շատերի համար անակնկալ էր զույգ բալիկների ծնունդը: Ինքս փորձել էի թաքցնել այդ փաստը, որպեսզի անակնկալ մատուցեի մտերիմներիս, եւ հատկապես՝ մայրիկիս ու երեխաներիս»,-ասել է Գոհարը եւ ավելացրել, որ անակնկալը ստացվել է.«Մայրիկս ավելի զուսպ ձեւով ընդունեց, իսկ երեխաներս գոռում էին, շատ ուրախ էին: Աղջիկներս աղջկան իրենց վերցրին, իսկ տղաս եղբոր հետ ընկերացավ, նույնիսկ հարցրեց՝ «Մամ, էլ բալիկ չկա՞»: Իրենք սիրում են, որ ամեն ինչից շատ լինի:)»:

Գոհար Հարությունյանն՝ ամուսնու հետ


Գոհարի երեք երեխաներին` Մելինեին, Բիայնային եւ Մենուային միացել են 3.350կգ քաշով տղան եւ 2.870 կգ քաշով աղջիկը, որոնց համար ծնողներն առայժմ չեն կարողանում անուն որոշել.«Քանի որ մենք հայկական յուրահատուկ անուններ ենք ընտրում, դեռ չենք կարողանում կողմնորոշվել: Պատասխանատու պահ է, տարբերվող պետք է լինի»:

Խոսելով զգացողությունների մասին՝ նա նշել է.«Հույզերս միանգամայն այլ են: Մարտական եմ տրամադրված, գիտեմ, որ հեշտ չի լինի: Ոչ մի լավ բան էլ դյուրին չի լինում: Կարեւորը, որ փոքրիկներս առողջ են, մնացած դժվարություններն էլ հաղթահարելի են: Իմ ոչ մի բալիկն էլ հեշտությամբ չի մեծացել»:

Գոհար Հարությունյանի երեխաները


Գոհարը շեշտել է նաեւ, որ ինքն ու ամուսինը միշտ էլ ցանկություն են ունեցել շատ երեխաներ ունենալ.«Կարեւորը, որ մենք ասել ենք ու արել ենք: Էլի բալիկներ ունենալու համար ինքս կարող էի պատճառներ գտնել, բայց ամուսնուս ցանկությունը շատ մեծ էր»:

BRAVO.am-ը շնորհավորում է Գոհարին եւ ամուսնուն՝ նորածիններին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին