×


Գոհար Ավետիսյանի նախահարսանեկան հոլովակն ու այցը Երեւան

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս Երեւան է ժամանել՝ այստեղ նշելու իր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Արդեն պատմել ենք, որ նախկին նշանածից բաժանվելուց հետո նա գտել է իր երազանքների տղամարդուն եւ համաձայնել է դառնալ վերջինիս կինը: Եվ ահա, օրեր անց մեր մայրաքաղաքում զույգը կպսակադրվի:

Գոհար Ավետիսյանը՝ նշանածի հետ


«Վայրը, որտեղ երազում ենք իրականացնել մեր հարսանիքը, երկար չենք փնտրել:  Ամենամտերիմ ազգականները, տատիկները, ջերմ միջավայրը եւ ամենագեղեցիկ վայրերը հենց այնտեղ են»,-իր «ինստագրամյան» էջում գրել է դիմահարդարը:

Գոհար Ավետիսյանը՝ նշանածի հետ՝ Երեւանում


Գոհար Ավետիսյանը նաեւ փոքրիկ հատված է հրապարակել իր եւ նշանածի՝ Վահիկ Մարտիրոսյանի նախահարսանեկան հոլովակից, որը կարող եք դիտել ստորեւ: Զույգը տեսանյութի համար ընտրել է Մաքսիմ Ֆադեեւի եւ Նարգիզ «Вдвоём» երգը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի «ինստագրամյան» էջից


Կարդալ ավելին

Quality Sign BW