×


Գոհար Ավետիսյանի շքեղ հարսանիքի ֆոտոշարքը

Գոհար Ավետիսյանի՝ աշնանը տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է:  Մոսկվայից հայտնի դիմահարդարն ու ընտրյալը՝ Վահիկ Մարտիրոսյանը, նախորդ տարվա նոյեմբերին ժամանեցին Հայաստան՝ այստեղ իրականացնելու իրենց կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը, իսկ մեղրամսի համար ընտրեցին Մալդիվները:

Գոհար Ավետիսյանի հարսանիքին


Դեռ այն ժամանակ սոցիալական ցանցերում տարածվեցին հարսանեկան որոշ լուսանկարներ, իսկ արդեն այսօր BRAVO.am-ի էլեկտրոնային հասցեին ստացել ենք պաշտոնական ֆոտոշարքը, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Գոհար Ավետիսյանի հարսանիքին


Հիշեցնենք, նախորդ ամռանը մեյքափի վարպետը բազմաթիվ հետեւողներին հայտնեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն եւ համաձայնել դառնալ վերջինիս կինը.«Վայրը, որտեղ երազում ենք իրականացնել մեր հարսանիքը, երկար չենք փնտրել: Ամենամտերիմ ազգականները, տատիկները, ջերմ միջավայրը եւ ամենագեղեցիկ վայրերը հենց այնտեղ են»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել էր դիմահարդարը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW